Ադրբեջանի բանակը պատրաստվում է վճռորոշ գրոհի, քանի որ դա է պահանջում այդ երկրի բնակչության մեծ մասը, թեպետ այս պահին հնարավոր է կանխել պատերազմը դիվանագիտական ջանքերով, «Վեստի.ազ» լրատվականին ասել է Ռուսաստանի ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ, պահեստի փոխգնդապետ Ալեքսանդր Փերենջիևը:
Ըստ նրա, Բաքուն չի սկսի պատերազմ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրական լուծման տարբերակ առաջարկվի, որը կբավարարի Ադրբեջանի շահերը.
«Սակայն նման լուծում դեռևս չի առաջարկվել, ու չկա որևէ երաշխիք, որ կառաջարկվի: Այդ պատճառով այլ տարբերակ է գործի դրվում՝ ղարաբաղյան հարցը կարգավորել ռազմական գործողություններով», – ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շատ «տաք» լրատվական պատերազմ է ընթանում, որը միշտ կարող է վերաճել իրական ռազմական գործողությունների. «Այդպիսով, իմ կարծիքով, Սոչիի օլիմպիական խաղերից հետո պատերազմը մնում է անխուսափելի է, որքան էլ ծանր լինի դա ընդունելը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
ոնց ձեր զահլեն չի գնում Ղարաբաղի արդեն զառանցանքի հասնող «հարցից» խոսելուց…..ինձ համար չկա Ղարաբաղի հարց…կա Հայաստանի հարց, որի Ղարաբաղյան հատվածի մի մասը լուծել, վերջացրել ենք 20 տարի առաջ…Ղարաբաղի հարցից խոսող հայեր…դուք ինչ եք հասկանում այդ հարցի լուծում ասելով….հերիք ա էլի…
Արցախի հարցը մենք լուծել ենք 1994թ մնացածի մասին խոսելն իրոք պարապ խոսքեր են