Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անրի Ռենո. «ԵՄ-ն և Հայաստանը որոշում կայացրեցին վերանայել իրենց համագործակցության եզրերը»

Փետրվար 11,2014 13:56

«Չնայած սեպտեմբերի երեքին ՀՀ նախագահի արված հայտարարությանը՝ եվրոպական ուղղությունը շարունակեց մնալ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում»,-այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Արի Ռենոն`«Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ: Ըստ դիվանագետի, Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ ընդունվեց համաձայնագիր, որով շարունակվեց Հայաստան-ԵՄ համագործակցությունը: «Արդեն իսկ նշված ոլորտներն իրենցից ներկայացնում են մի մեծ շինհրապարակ, որտեղ անելիքները շատ են», ասաց դեսպանը`շարունակելով.«ԵՄ-ն և Հայաստանը որոշում կայացրեցին վերանայել իրենց համագործակցության եզրերը: Հենց դա է մեր խնդիրը՝ նոր ոգի, նոր շունչ հաղորդել համագործակցությանը, որը երբևէ չի էլ դադարել»:

Դեսպանն ասաց, որ Ֆրանսիան երբեւիցե չի դադարել սատարել Հայաստանին այս ճանապարհին եւ շարունակելու է սատարել:

Նա փաստեց, որ Հայաստանը եվրոպամետ է եղել անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո. «Եվրոպամետ, որովհետև մասնակցում է նաև Արևելյան գործընկերության գործընթացին, խորապես եվրոպամետ՝ ընդհուպ մինչև Բոլոնյան գործընթացում իր ներկայությամբ»:

Ի դեպ, քննարկման մասնակցությանը չէին արձագանքել իշխող ՀՀԿ-ն, այլընտրանք ԲՀԿ-ն եւ ընդդիմադիր ՀՅԴ-ն: ԱԳՆ-ից պատասխանել էին, որ նման քննարկումների չեն մասնակցում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728