Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամիրխանյանի ներքին ձայնը

Փետրվար 11,2014 13:59

Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում շարունակվում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ արձագանքները:
«Առավոտը» ստացել է տասնյակ արձագանքներ, հեռախոսային զանգեր. որոշ մարդկանց չի հետաքրքրում ստեղծված իրավիճակում ելք գտնելը եւ փորձում են լրագրողից ընդամենը իմանալ՝ ովքեր են դժգոհ, որ դիմել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին կամ լրատվամիջոցին: Ստորեւ տպագրում ենք մի արձագանք եւս՝ ուղղված մրցութային հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին:

-Բարեկամս, ես քո ներքին ձայնն եմ, տասնյակ տարիներ ապրում եմ քո մեջ՝ տարբեր իրավիճակներում քեզ օգնելու եւ փրկելու համար: Ապրել եմ ու լռել, իսկ հիմա բարձրաձայնելն անխուսափելի է՝ հատկապես, երբ գործ ունենք քո սխալվելու իրավունքի հետ: Դու բոլորովին կարիք չունես քո տաղանդն ու պատկառելի տարիքը շրջանառության մեջ դնելով՝ ներխուժել այս կամ այն կրթամշակութային օջախ, առտնին գործերի մեջ:

Ինչպես արեցիր փետրվար ամսին, ոմն մեկին դարձնելով, կրկնում եմ՝ դարձնելով, տնօրենի պաշտոնակատար, շրջանցելով օրենքի եւ բարոյականության սահմանները:
Մի՞թե սա այն հարցն է, որ պիտի վճռես դու, միայն դու, դու:

Այսինքն, Ռոբերտ Բաբկենիչ, դու սեփականատիրոջ պես տնօրեն ես նշանակում անհարիր մասնագիտությամբ սակավամիտ մարդու:

Ի դեպ, որքան էլ ցնցող է, պիտի խախտեմ լռությունը եւ ասեմ. դու փորձ արեցիր Լոս Անջելեսում վարկաբեկել անգամ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին՝ ստահոդ լուրով, որպեսզի Կապելլայի համերգը ձախողվի (ինչպիսի փոքրոգություն):
Ոչ, Ռոբերտ Բաբկենիչ, դու փորձում ես բերանս կողպել, այդպես չի կարելի, շարունակիր լսել քո ներքին ձայնը, որքան էլ ծանր լինի:

Քո քայլերի մասին անհարմար եմ զգում հիշատակություններ անել:

Ես ընդամենը կասեմ, որ բարձրարվեստ կոմպոզիտորը իրավունք չունի մտնել ցածր ու ճապաղ հարցերի մեջ, դառնալով երազի երկիր Հայաստանի «կադրավիկը»:
Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու քո անօրեն քայլը հիասթափեցրեց բոլորին:
Մի՞թե տաղանդավոր երաժիշտ Ռոբերտ Ամիրխանյանին վայել է շահարկել երկրի նախագահի անունը՝ շարքային մի ուսումնարանի տնօրենի հարցը լուծելով անտեսել կրթօջախի անձնակազմի վերաբերմունքը, եւ ամենակարեւորը՝ դավաճանել արդարությանը:

Գիտեմ, տհաճ է, բայց շարունակիր լսել, սեփականության մոլուցքը քեզ հաճախ է խանգարել:

Ընկերս, բարեկամս, մի նեղացիր, չէ՞ որ քո ներքին ձայնն եմ, այլեւս չեմ կարող, չեմ ուզում քեզ տեսնել, գաղտնի, ծածկամիտ իրավիճակներում, որովհետեւ զինված արդարությունից ավելի հրեշավոր բան չկա:

Կատարելության հասած մարդը բարձր է բոլորից, բայց եւ ցածր է, եթե գործում է արդարությունն անտեսած:

Իսկ արդարությունը մահանում է, երբ վաճառվում է:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Վազգեն says:

    Հայաստանի կրթական օջախները Ա. Աշոտյանի հայրական ժառանգությունն է, ինչ ուզում անում է,ով է նրա ձեռքը բռնելու`կոմպոզիտոր Ռ. Ամիրխանյանը, ով առ այժմ պատվիրատու է:

  2. Վարդանուշ says:

    ՊԱՐՈՆ Ա.Աշոտյանը միջնակարգ կրթությունը դարձրեց առ ոչինչ, այժմ հերթը հասել էմշակույթին, ինչու չէ որ,ՄԵԾն Ամիրխանյանն է այդպես ուզում:

  3. Արա says:

    Պարոն Աշոտյան ,ինչ է ով ինչ պատվիրի պետք է կատարեք ,զգույշ երեք մեր ժողովուրդը անսահման երևակայուն ունի ….

  4. Ֆիդել says:

    Ասեմ նկարը հոդվածի շատ ստացված և շատ համապատասխան ,ասեմ ավելին տնօրեն նշանակելու այս տարբերակը ոչ օրինական է և ոչ բարոյական է, փաստորեն սա այն ապահով երազ իմ Հայաստանն է,որ երազում ենք մենք ,իսկ մեզ ուսանողներիս հաջողություն այս <> ուսումնարանում

  5. sona says:

    ԵՍ կարծում եմ ,որ այսուհետ Հայաստանում նաև պաշտոնական անձանց ներքին ձայնը կսկսի անհանգստացնել իրենց

  6. Արբի says:

    Պարոն Ամիրխանյանի մոտ շատ ավելի լավ է ստացվում ստեղծագործելը քան տնօրեն նշանակելը

  7. Եվ վերջապես կարելի՞ է, որ մեկ անգամ էլ մեր երկրում բարոյականությունն ու արդարությունը հաղթեն……..հոգնել ենք անվերջ անարդարության ու անբարոյականության մթնոլորտում ապրելուց……….

  8. anahit says:

    որտեղ նորին խառնակչություն Սկանդալն է,անտեղ Պարոն Ռոբերտ Ամիրխանյանն է

  9. suzi says:

    Հասկացանք ,որ Ամիրխայանը կռվարար տղայա, բայց որ ինքն իրա հետ էլ ա կռվում այ էտի չգիտեինք

  10. ashot says:

    Նորօրյա Ապոլոն՝Ռ. Ամիրխանյան ,վերջապես ժամանակը չի քո տարիքին վայել իմաստություն ու ողջախոհություն դրսևորելով ,արժանապատիվ կերպով իջնես բեմից ու քո տեղը զիջես երիտասարդներին…Շնորհակալություն Ձեր երգերի համար,բայց ինչու եք սկանդալների մեջ հայտնվում ու հիասթափեցնում մեզ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728