Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մենք մեզ չուտենք

Փետրվար 11,2014 13:13

«Մեր երկիրը երբեք չի քանդվի դրսից: Եթե մենք տեղի տանք եւ կորցնենք մեր ազատությունը, ապա միայն այն պատճառով, որ ինքներս մեզ կոչնչացնենք»: Թվում է, թե դա ասել է Հայաստանի նման փոքրիկ մի երկրի քաղաքական գործիչը: Բայց դուք, երեւի, կզարմանաք, եթե ասեմ, որ խոսքերի հեղինակն է Աբրահամ Լինքոլնը: Գաղափարը, հետեւաբար, ունիվերսալ է եւ կիրառելի բոլոր ժամանակների եւ բոլոր (ցանկացած չափի) պետությունների համար:

Այսօր, երբ Հայաստանում քաղաքական ուժերը խանդավառորեն պայքարում են, թե ով է լինելու Մաքսային միության ավելի խրոխտ եւ հավատարիմ դրոշակակիր, վատ չէր լինի հիշել վերը նշված պարզ միտքը, որը կրկնել են տարբեր ազգերի սթափ մտածողներ, այդ թվում՝ հայեր, օրինակ՝ Գարեգին Նժդեհը: Շատ հեռու չգնալու համար բերենք բոլորին հայտնի Արեւելյան գործընկերության 4 երկրների օրինակը: (Երկուսը՝ Բելառուսն ու Ադրբեջանը, «հաշիվ չեն». այնտեղ հասարակություններն ու ռեժիմները խիստ յուրահատուկ են):

Եվ այսպես՝ Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Մոլդովա: Որտե՞ղ է իրավիճակը համեմատաբար կայուն, իսկ որտեղ՝ ավելի պայթյունավտանգ: Թվում է, թե առաջին երկու երկրների ղեկավարություններն արել են այն, ինչ Ռուսաստանն է պահանջել, եւ մեզ մոտ պետք է ամեն ինչ հանգիստ լիներ: Բայց իրավիճակը հակառակն է՝ հենց Ուկրաինան եւ ավելի փոքր չափով՝ Հայաստանն են դարձել հակադիր ուժերի բախման թատերաբեմ: Թող քաղաքագետները բացատրեն, թե՝ ինչո՞ւ, բայց արդյունքն ակնհայտ է:

Ասոցացման պայմանագիրը ԵՄ-ի հետ, ինձ թվում է, անհրաժեշտ էր ստորագրել: Նմանատիպ պայմանագրերի պետք է ձգտել Մաքսային միության անդամ երկրների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պետությունների՝ մասնավորապես, Իրանի եւ Չինաստանի հետ: Եվ հակառակը՝ կարծում եմ, ո՛չ Մաքսային միությունում, ո՛չ էլ Եվրոպական միությունում (որտեղ մեզ, ճիշտ է, ոչ ոք չի սպասում) որպես անդամ՝ մենք գործ չունենք: Եթե մեկը կարծում է, որ ԵՄ-ում մեզ «փլավ էին բաժանելու», չարաչար սխալվում է: Ճիշտը ոչ մի ալյանսի մեջ չմտնելն է, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի: Ոչ ոք մեզ չի ուտի՝ դրանք հեքիաթներ են: Եթե, իհարկե, մենք մեզ չուտենք:

Եվ ամենակարեւորը՝ մեր տնտեսական վիճակը շատ քիչ չափով է պայմանավորված նրանով, թե որ միության անդամ ենք: Տնտեսական վիճակը մեր՝ Հայաստանի պարագայում պայմանավորված է քաղաքական ռեժիմով՝ նրանով, թե որքան է այն ազատ: Այստեղ էլ Ամերիկա պետք չէ հայտնաբերել՝ այն վաղուց արդեն հայտնաբերված է:
«Եթե իշխանությունը բավականաչափ ուժեղ է, որ ձեզ ապահովի ամեն ինչով, այն նաեւ բավականաչափ ուժեղ է, որպեսզի ձեզանից խլի այն ամենը, ինչ որ դուք ունեք: Երբ կառավարությունը վախենում է ժողովրդից, դա ազատություն է: Երբ ժողովուրդն է վախենում կառավարությունից, դա բռնապետություն է»: Սա էլ Թոմաս Ջեֆերսոնն է ասել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Rafael says:

    Ինձ թվում է Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիրը շատ ավելի օգտակար էր հատկապես շարքային քաղաքացու՝մեզ համար,քանզի Եվրոպան մշտապես խոչնդոտում է հատկապես կոռուպցիոն և մարդու իրավունքների սահմափակման փորձերին և այդ առումով իհարկե իշխանություններին ձեռնտու չէ Եվրոպայի հետ սերտացումը,իսկ հզորագույն ՌՖ-ը իհարկե ուշադրություն էլ չի դարձնում նման երևույթներին։ Իսկ քաղաքաքական և անվտանգույան նկատառումներով իհարկե շատ ավելի ապահով էր ՄՄ-ի տարբերակը և իհարկե ընտրվեց երկրորդը ու միշտ էլ պատմականորեն տենց է եղել և տենց էլ կմնա բավական է միայն հեշենք Լորդ Սոլզբերիի պատասխանըն ուղղված մեզ։

  2. Քաղաքացի says:

    Վերնագիրը ծիծաղելի է ստացվել. Եթե մենք ՄԵԶ չուտենք, միգուցե պետք է լիներ եթե մենք մեզ չխմենք:)))

  3. Կարեն says:

    «Ոչ ոք մեզ չի ուտի՝ դրանք հեքիաթներ են: Եթե, իհարկե, մենք մեզ չուտենք:»

    Բա որ ուտի։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը կների իր վասալին։ Ադրբեջանի ձեռքով այնպես կխառնի ամեն ինչ, որ խելքի գալու համար տասնամյակներ կպահանջվեն։ Ձեզ հետ ես համաձայն կլինեյի այն դեպքում եթե մենք ունենայինք լեգիտիմ և ժողովրդավար իշխանություն։ Բայց ցավոք սրտի մենք ունենք Նժդեհի պապիկի թոռնիկներ, որոնք տոգորված են «անկախություն երազող Նժդեհի » գաղափարներով։

  4. MARD says:

    Ես չեմ ուզում քննարկել Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիրն է լավ թե Մաքսային միության հետ. Բայց որ մեզ պարտադրել են եվ դրանով մենք էլ կուլ ենք գնացել, ապա դրանից հետո մնում է միայն մարսվելը , որ ուտելու պրոցեսը լրիվ վերջանա.

    Չմոռանանք որ այսօրվա մեր վիճակով է պայմանավորված մեր վաղվա վիճակը. Անցած դարի առասպելնեով ել այսօրվա դարդին դարման չես անի. Նոր մոտեցւմներ են պետք , ժամանակակից առասպելներ.

  5. Ռուբեն says:

    Ի տարբերություն “Քաղաքացի” անունով մեկնաբանողի, ինձ էլ, ընդհակառակը, դուր է եկել հոդվածի վերնագիրը, իսկ ավելի կոնկրետ` հոդվածի միջնամասում գրված.
    “Ոչ ոք մեզ չի ուտի՝ դրանք հեքիաթներ են: Եթե, իհարկե, մենք մեզ չուտենք” նախադասությունը:
    Առանց մեկնաբանության ուզում եմ ներկայացնել Գարեգին Նժդեհի հետևյալ միտքը.

    – Գլխաւոր դերը ժողովուրդների պատմութեան մէջ խաղում են ո՜չ
    արտաքին պայմանները, ո՜չ քաղաքական կողմնորոշումը, ո՜չ էլ դիպւած-
    ները, այլ` իրենց հոգեբանական նկարագիրը:
    – Մի ժողովուրդի գոյութեան արտաքին պայմանները հարազա-
    տօրէն կապւած են նրա ներքին հոգեկան դրութեան հետ: Ասել է`
    ամէն ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ոյժերի
    մղումով:
    Գիտակցելով այդ ամէնը` մեր կուսակցութիւնները, մեր Եկեղեցին,
    մեր դպրոցը, մամուլը պիտ հոգեփոխեն մեր ժողովուրդը:
    Գիտակցելով, հարազատելով եւ գործադրելով այդ փրկարար ճշմար-
    տութիւնները` մեր մտաւորականութիւնը պիտ յաջողի վերադաստիարա-
    կութեամբ հոգեբանօրէն բարձրացնել հայութիւնը, նրան պիտ յաջողի մեր
    ժողովուրդի ոգու անպարտելիութեամբ ապահովել նրա անպարտե-
    լիութիւնը – նրա ֆիզիքական եւ բարոյական գոյութիւնը:

    Հ.Գ. – Հարգելի Կարեն, եթե մեր ժողովուրդն իսկապես առաջնորդվի Նժդեհի վերը նշված մոտեցմամբ, ապա կարծում եմ, որ կփարատվի նաև Ձեր մտահոգությունը, քանի որ այս դեպքում իշխանությունը շատ քիչ հնարավորություն կունենա լինելու ոչ ժողովրդավար և ոչ լեգիտիմ:

    • Կարեն says:

      Հարգելի Ռուբեն
      Դե եթե ժողովուրդը չի առաջնորդվում՛ ուրեմն միայն հայրենասիրական լոզունգները կամ արդիական չեն կամ էլ արդեն ձանձրացրել են։ Վատ չէր լինի եթե օրինակ ծառայեն և այդ մտքերի գոնե մեկ տոկոսը իրագործեին Նժդեհի գաղափարների անխոնջ մարտիկ՛ հանրապետականները։

      • Ռուբեն says:

        Կարեն ջան, վերջին նախադասությանդ հետ լրիվ համաձայն եմ: Ընդունում եմ նաև, որ մարդիկ այսօր կարող են ձանձրացած լինել հայրենասիրական լոզունգներից: Բայց համաձայն չեմ քո այն խոսքին, որ Նժդեհի մտքերը արդիական չեն, որովհետև արդիական լինելը նշանակում է, որ այսօր դրա իրականացման անհրաժեշտությունը զգացվում է (այլ բան է դրա իրագործման բարդությունը` ժողովրդի հոգնած լինելու պարագայում):
        Բայց եկեք ազնվորեն ընդունենք, որ հայերիս մոտ իրար ուտելու, անմիաբան լինելու պրոբլեմը միշտ էլ եղել է ու կա: Եթե ետ նայենք մեր պատմությանը` անմիաբան են եղել մեր իշխանները, անմիաբան են եղել մեր սփյուռքահայ համայնքները, արդեն 20 տարի է, ինչ անմիաբան են մեր ընդդիմադիր կուսակցությունները: Կարծում եմ, որ անմիաբանության պրոբլեմը եղել է մեր ազգի անհաջողության հիմնական պատճառներից մեկը ու դեռ մնում է չլուծված: Իսկ ով պետք է այն լուծի, եթե ոչ մենք: Եթե հույսներս դնում ենք, որ ուրիշներն ավելի հեշտ կարող են լուծել մեր պրոբլեմները` կլուծեն, բայց իրենց ձեռնտու ձևով:

  6. Գեւորգ says:

    //Եթե մենք մեզ չուտենք// – Շատ ճիշտ բնորոշում է: Դժբախտաբար, դառը պատմությունը ցույց է տալիս որ մեր առաջին գործը հենց այդ էլ եղել է՝ կերել ենք իրար եւ նշույլ անգամ չի երեւում որ ի վիճակի ենք ձերբազատվել այդ սովորությունից: Հիշենք միայն ինչ ամոթալի ձեւով վերացավ հայոց վերջին թագավորությունը: Ոչ թե ռազմի դաշտում, այլ հայ իշխանների սեփական նախաձեռնությամբ, որոնք այնքան էին զզվել իրենց թագավորի այլանդակություններից, որ գերադասեցին նրանից ազատվել՝ օտարին ծառա լինելու գնով նույնիսկ! Միթե ներկայիս վիճակը շատ է տարբերվում նկարագրված պատմական խայտառակությունից?

  7. goroskop75 says:

    Հարգելի հեղինակ,

    2003-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ գրել էիք, որ եթե Հայաստանում իրական ընդդիմություն լիներ, ապա նա կհայտարարեր, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, ՆԱՏՈ-ի անդամ: Եթե դա համադրենք այս խմբագրականի հետ, ինչ է ստացվում՝ որ Հայաստանը չպետք է ձգտի դառնալ ՆԱՏՈ-ի և Եվրամիության անդամ, բայց իրական ընդդիմությունը (եթե այդպիսին կա) պետք է այդ պահանջով հանդես գա ????:

    Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, հաճույքով կրկնում եմ իմ ասածը նաեւ այսօր: Ընդդիմությունը պետք է հանդես գա իր՝ հստուկ, իշխանությունից տարբերվող օրակարգով: Եթե ընդդիմությունը, վերջին բառերով հայհոյելով Սերժ Սարգսյանին եւ պահանջելով նրա հրաժարականը, իրականում պարշտպանում է նրա քաղաքականությունը Մաքսային միության հարցում, ապա դա, իմ կարծիքով, ընդդիմություն չէ: Հիմա էլ մեր վիճակը շատ ավելի լավը կլիներ, եթե մենք ունենայինք ՆԱՏՕ-ի եւ ԵՄ կողմնակից ազդեցիկ ընդդիմություն: Բայց իմ անձնական կարծիքը կարող է տարբերվել եւ տարբերվում է որեւէ քաղաքական ուժի կարծիքից:

      • goroskop75 says:

        Շնորհակալ եմ արձագանքի համար: Եթե կարելի է, երեք հարց էլ. ըստ ձեզ՝
        1. Տեր-Պետրոսյանն իրական ընդդիմադիր գործիչ չէ, ի տարբերություն իր նապկին զինակիցներից ոմանց ???:
        2. եթե քաղաքական ուժերը դեմ են և Մաքսային Միությանը, և Եվրամիությանը Հայաստանի միանալուն, ուրեմն էլի իրական ընդդիմություն չեն ???:
        3. եթե իշխանությունը չգնար դեպի Մաքսային ու գնար ասոցացման, այդ դեպքում ովքեր էին լինելու իրական ընդդիմադիրները ???:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Սա արդեն հարցազրույց է: Ես կարող եմ հարցազրույց տալ եւ իմ տեսակետն արտահայտել: Բայց մի մարդու, որը ներկայանում է իր անունով: Գրեք անուն-ազգանունը, ուղաարկեք Ձեզ հարցերը [email protected] հասցեով: Երբ ժամանակ կունենամ կպատասպանեմ: Բայց եթե Ձեր նպատակը ոչ թե հարցեր տալն է, այլ ինձ տրամաբանական սխալների վրա բռնացնելն է, ապա համարեք, որ Դուք հաղթեցիք եւ ինձ Ձեր կուռ տրամաբանությամբ ջախջախեցիք:

          • Armen says:

            Հարգելի Արամ,

            Մինչև օրս փնովում եք կոմունիստներին ու սովետական միությունը, բայց երևի մտածված մոռանում եք, որ կոմունիստ էին Լ. Տեր- Պետրոսյանը, այսօրվա նախագահը ու մյուսները:
            Երբ հիշում եմ 90 ականները կոմունիստներին փնովողները իրանք էին կոմունիստ ու սովետական իշխանությունները համարում դիկտատուրա ու ոչ դեմոկրատական, բայց իրաց իշխանության գալուց հետո շատ կարճ ժամանակում ստրկա- ճորտատիրական համակարգ ստերծեծին իրան դառան հետո բուրժուաներ ու հիմա էլ հանձինս Լ . Տեր- Պետրոսյան ուզում են բուրժուական հեղափոխություն սկսել: Բա խիղճ ու ամոթ ունեք, հերիք չի ժողովուրդին խափեք ու իրար ուտել տաք ու կողքից նայեք ու հրճվեք, ոնց եք հերթական անգամ ժողովուրդին խափում ու օգտագործում նեղ անձնական նպատակների հասնելու համար:

          • goroskop75 says:

            Կներեք, ես չէի կարծում, որ անուն-ազգանվան պահը սկզբունքային է, քանի որ չեմ խախտում հաղորդագրություն գրելու Ձեր հրապարակած պահանջները, և չէի նկատել, որ դրանցում հարցերի քանակական սահմանափակման պահանջ կար: Հարցազրույցի խնդիր էլ չկա, քանի որ ուրիշ անգամ դուք մեկ բառով էիք պատասխանել իմ երկար-բարակ հարցերին, ու շատ բարեհաջող: Տրամաբանական սխալների վրա բռնացնելու և Ձեզ իմ կուռ տրամաբանությամբ ջախջախելու խնդիր էլ չի կարող լինել, քանի որ իմ տրամաբանությունն իմ հարցերում արտացոլված չէ, ես ընդամենը ուզում էի պատկերացնել Ձեր՝ որպես վերլուծաբանի, տեսակետներն իրար հետ վերցրած: Հարցերիցս էլ զգացվում էր, որ ձեև մոտեցումներին հետաքրքրությամբ հետևել եմ տարիներ շարունակ:

  8. harut says:

    Պ,Աբրահամեան ձեր յօդուածով ամէն ինչ շատ յստակ ըսուած է,
    կը գրեմ պարզապէս շնորհաւորելու ձեր արտայայտած միտքերուն իմ ամբողջական համաձայնութիւնս։

  9. Armen says:

    Հարգելի Արամ,

    Դուք և այստեղած մի քանի զրուցողները նույն սխալն եք թույլ տալիս ինչպես մեր նախնիները ու այդ սխալի հետևանքով կորցրեցինք հայրենիք ու ժողովուրդ: Իմ խորհին համոզմամբ Հայաստանին ոչ Նատոին ու ոչ էլ եվրոի ինչոր ոչինչ չասող ասոցացիաի պայմանագրին ստորագրել էր պետք ու հետագաում էլ պետք է: Հայոց պատմությունը համոզված եմ լավ գիտեք , բայց ափոսոում եմ, որ մյուս մեր հայրենակիցների նման դրանից դասեր չեք քաղել ու նույն սխալը կրկնում եք: Ինչպես դարեր առաջ փոխանակ պարսիկների, ովքեր ազգակցական առումով ավելի կամ կասեի շատ մոտ էին կանգնած ու անմիջապես մեր հարևաններն էին են, հետ լավ հարաբերությունները պաշտպանեին մեր նախնիները, հակառակը արեցին, հռոմիացիների ու հույների պոչը բռնեցին և դրա պատճառով իրոք համ պետականությունը կորցրին համ էլ տերիտորիան ու ժողովուրդը, դա մեր մեխքով էր, սխալ քաղաքականության պատճառ:
    Այսօր էլ նույն իրավիճակն է, իմ կարծիքով, ներկա դրությամբ , Հայաստանի ամռնամոտ հսրևանը Ռուսատանն է ու հայերին ռուսական ավելի հարազատ է ու մոտ, քան նատոն կամ եվրոպան: Եթե նորից սխալ քաղաքականություն վարվի, ինչպես դուք եք ուզում կսմ մտածում, այսօրվա Հայաստանը քարտեզի վրաից վերջնականապես կվերանա:
    Դուք ձեր հոտվածներում շատ հաճախ եք խոսում օրենքից, դեմոկրատիաից ու ուրիշ արժեքներից, բայց եղբայր ձեր խումբը 91- 98 իշխանության ղեկին էր ու այդ ամենը շատ լավ կարող էր իրականացնել, որ մինչև օրս Հայաստանը չտառապեր չըտրված նախագահի ձեռքը: Դուք ձեր սիրելի ու հարգելի Լ. ՏԵՐ-ՊԵտրոսյանը ու իր այսպես կոչված կոմանդան,որի մեջ էր նաև այսօրվա իշխանությունները, այսօրվա հայաստանյան իրականությունը ցանեցիք ու ընտրությունից ընտրություն արդյունքներն եք քաղում:

  10. marine says:

    Ես ընդունում եմ խմբագրի մոտեցումը:Խնդիրը առաջին հերթին մեր մեջ է:Եկեք մեր
    երկրի ներսում անենք հնարավորը՝ օգտագործելով առկա ներքին ռեսուսները:Մենք
    տիեզերական ուժերի վրա ազդել չենք կարող:Ազատվենք ներքաղաքական,ներտնտե-
    սական ինցեստից, դուրս գանք ինքնաոչնչացման շրջանից:Փրկության բոլոր բաղա-
    դրատոմսերը վաղուց գրված են,հայտնի են:Բելառուսի փորձը ցույց է տալիս,որ նույ-
    նիսկ սրտացավ հեքիմի առաջնորդությամբ կարելի է երկիրը պահել:Մեն գիտենք թե Փոքր նավին երկար նավարկության ընթացքում ինչ է հարկավոր:

  11. devid says:

    Մի բան հաստատ է`Ա.Աբրահամյանը ազգասեր է և հայրենասեր և տղամարդավարի տառապում է բոլոր արատների համար:Համոզվեցի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728