Այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը, «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը անդրադարձան պլանշետների արտադրությանը եւ ծրագրային ապահովմանը վերաբերվող հարցերին:
Վահան Շաքարյանը ներկայացրեց «Արմթաբի» որակը, տեսակն ու հնարավորությունները: Մանրամասնեց նրա ստեղծման եղանակները, հայկական արտադրանքը շուկայում հայտնվելու պատճառներն ու ժամկետները:
Վահան Շաքարյանը ավելացրեց, որ դրսից արդեն հայկական «Արմթաբերի» մեծ քանակի պատվեր ունեն. «Մեր արտադրանքը հարմարեցնում ենք ըստ բիզնեսի պահանջի եւ չունենք մինիմալ քանակ: Ամեն ինչ անում ենք ըստ ձեր պահանջի, այսինքն` բիզնեսի պահանջի»:
Վահան Շաքարյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, անդրադարձավ նաեւ տարածված խոսակցություններին` կապված Կառավարության նախաձեռնությանը, համաձայն որի, դպրոցների ցածր դասարանների աշակերտների ուսուցման համար պետք է կիրառվեն հայկական պլանշետներ ու շատ ավելի էժան:
Կարդացեք նաև
Մանրամասներն` առաջիկայում
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ