Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Խոսքը վերաբերում է ոչ թե ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորմանը, այլ, ավելի շուտ, աշխատանքային խմբի». «Հայոց աշխարհ»

Փետրվար 11,2014 12:30

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

   -Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե Հանրապետականը պատրաստ է հանձնաժողով ստեղծել «գազային թնջուկները» քննարկելու եւ հանրության շրջանում առկա մտահոգությունները փարատելու նպատակով, տարաբեւեռ մեկնաբանությունների արժանացավ։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն հանկարծ «մտափոխ եղավ»։

-Որքան գիտեմ, խոսքը վերաբերում է ոչ թե ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորմանը, այլ, ավելի շուտ, աշխատանքային խմբի, որտեղ ընդգրկված կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մասնագետներ, փորձագետներ, այդ թվում՝ ընդդիմության կողմից հրավիրված, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու առնչվող այս խնդիրը մասնագիտական ուսումնասիրության առարկա դառնա, ոչ թե քաղաքական շահարկումների։

Իհարկե, հարցը բազմիցս քննարկվել է ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ մամուլում, պաշտոնատար անձանց կողմից տրվել են համապատասխան բացատրություններ, հիմնավորումներ։ Բայց եթե այսքանից հետո էլ մարդկանց մեջ մնացել են անպատասխան հարցեր՝ կապված «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս պետական բաժնեմասի օտարման եւ գնագոյացման հարցերի հետ, պիտի փորձենք հասկանալ՝ անհանգստության, տագնապի հիմքեր կա՞ն, թե՞ ոչ, ինչը ինչից հետո է եւ այլն։

Այսինքն՝ լրացուցիչ քննարկումների, վերլուծությունների, պարզաբանումների անհրաժեշտություն կա։ Ե՞րբ, ինչ ձեւաչափով՝ կորոշվի քաղաքական քննարկումների արդյունքում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728