Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 3-ին կատարած քայլը ուղիղ ազդեցություն ունեցավ նաեւ բյուջետային հիմնարկների աշխատողների բարեկեցության վրա. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 11,2014 12:15

Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ԵՄ-ն դադարեցրել է Հայաստանում մի շարք ծրագրերի ֆինանսավորումը։ Արդյոք դա Հայաստանի հանդեպ դիրքորոշման կարծրացման դրսևորումներից մեկն է, եւ հետագայում այս միտումը շարունակական կլինի՞։

ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը բոլոր փաստաթղթերից ջնջեց եվրաինտեգրում եզրույթը, եւ դա արդեն լուրջ ֆինանսական հետեւանքներ է ունեցել Հայաստանի համար։ «Եթե մենք նախաստորագրեինք Ասոցացման համաձայնագիրը, ապա ԵՄ-ն կազմակերպելու դոնոր-կոնֆերանս, որտեղ խոսք էր գնալու մինչեւ 1 մլրդ դոլարի հասնող ֆինանսական օժանդակության մասին։ Բացի դրանից, բազմաթիվ ծրագրեր կային նախատեսված, որոնք Ասոցացման համաձայնագրով պետք է Հայաստանում իրականացվեին՝ բարեփոխումների եւ Ասոցացման շրջանակներում ձեռք բերված պարտավորությունների կատարման համար՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ։ Այդ ծրագրերի գումարի չափը անցնում էր 100 մլն եվրոյի սահմանը։ Եվ խոստացված այդ գումարների լույսի ներքո էր, որ օգոստոսին Սերժ Սարգսյանը կրթության նախարարությունում հայտարարեց աշխատավարձերի կտրուկ՝ 2-3 անգամ բարձրացման մասին։ Այսինքն, Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին կատարած քայլը ուղիղ ազդեցություն ունեցավ նաեւ պետական ապարատի, բյուջետային հիմնարկների աշխատողների բարեկեցության վրա։ Թե առաջիկայում ի՞նչ ծրագրեր կկրճատվեն… Գիտեմ, որ առանց այդ էք շատ ցածր մակարդակի վրա է մնացել, ինչ-որ գումարներ միգուցե ստանանք, բայց դա անհամեմատելի է լինելու Վրաստանին կամ Մոլդովային հատկացված օժանդակության հետ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728