Լրահոս
Օրվա լրահոսը

Նման կարեւոր դիտարկում անողները տեղավորվել էին Սերժ Սարգսյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի միջակայքում. «Հայոց աշխարհ»

Փետրվար 11,2014 12:10

Այն բանից հետո, երբ ակնհայտ փաստերով հերքվեց, ավելի ճիշտ՝ «բռնվեց» այն սուտը, թե նախագահ Սերժ Սարգսյանը ոտքի չի կանգնել՝ ողջունելու մեր մարզիկներին, սկսեց շրջանառվել մի նոր, «արդիականացված-սրբագրված» տարբերակ: Այս անգամ արդեն՝ սոցցանցերում: Հիմա էլ սկսեցին ասել, թե՝ «ամոթ չի՞, որ Լուկաշենկոն հուշեց՝ կանգնել ու ողջունել»:

Չէ, մենք հասկանում ենք, իհարկե, որ նման կարեւոր դիտարկում անողները, բոլորը միասին տեղավորվել էին Սերժ Սարգսյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի միջակայքում, բառ առ բառ լսում էին, թե վերջինս ինչ է հուշում մեր երկրի ղեկավարին:

Բայց ո՛չ, մտասեւեռված հանրությանը պետք է ամեն գնով ինչ կա-չկա «սեւացնել»: Ու հետաքրքիր է, որ դա հիմնականում անում էին նույն մարդիկ, ովքեր մի քանի ժամ առաջ հավատացնում, պնդում ու համարյա թե «հոր արեւով» երդվում էին, որ Սերժ Սարգսյանը չի կանգնել: Իսկ երբ սուտն արագորեն «բռնվեց», առանց դույզն-ինչ վատ զգալու, արագորեն փոխեցին ձայնապնակն ու «մեղեդին»: Սակայն այդ ամենն արդեն ծիծաղելի է, չնայած հանրագումարում՝ տխուր:

Ի դեպ, գուցե Հայաստանում էլ ոմանց դուր չգա (նախորդիվ ակնարկված «մեղեդին» խաղացնողների շարքից), բայց, օրինակ, երբ մարզադաշտ մտավ ադրբեջանական պատվիրակությունը, որի կազմում, կարծեմ, ոչ մի ադրբեջանցի չկա, բոլորը «գնված» մարզիկներ են, այդ երկրի ղեկավար Ալիեւն այդպես էլ վեր չելավ ու նստած մնաց, ինչը նմանապես արձանագրել էին անողոք տեսախցիկները:

Ինչ վերաբերում է նախ սուտ հորինող, ապա սեփական հորինվածքը շրջանառելով չարախնդացողներին, ապա դա արդեն հիվանդության որոշակի նախանշաններ է հիշեցնում:

Ճիշտ հասկանանք միմյանց. խոսքը քաղաքական կողմնորոշումների կամ մերձքաղաքական համակրանք-հակակրանքների մասին չէ: Դրանք այստեղ, կարծում ենք, կապ չունեն առհասարակ: Ամենից տխուրն այն է, որ մի խումբ մարդիկ, իսկ նրանք ամենեւին էլ փոքրաթիվ չեն, ինչ-որ անհասկանալի հաճույք են ստանում սեփական երկրին առնչվող ամեն ինչ սեւացնելուց, լավ են զգում, երբ մի վատ բան են ասում կամ թեկուզ հորինում ու այդ «հենքի» վրա չարախոսում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Տեսանյութը՝ Asekose am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728