Սոչիում ընթացող աշխարհի ամենաթանկ ձմեռային օլիմպիական խաղերում սկանդալները հաջորդում են միմյանց: Եվ եթե ավելի վաղ դրանք կուրյոզների կամ տեխնիկական այնպիսի խափանումների արդյունք են եղել, որոնք հնարավոր էր արագ վերացնել, այս մեկի հետեւանքը ողբերգական ավարտ կարող էր ունենալ:
Բրիտանացի բոբսլեյիստուհի Ռեբեկա Ուիլսոնն օլիմպիական ավանի իր հարկաբաժնում սեղմել է վերելակի կոճակը: Եվ երբ դռները բացվել են, դրանց ետեւում խցիկ չի եղել: Մարզուհին մեխանիկորեն մտել է վերելակ, որի փոխարեն առջեւում դատարկ խորշն էր: Բարեբախտաբար, նա հասցրել է կառչել դռներից: Դեպքից հետո Ուիլսոնը, որպես փաստացի ապացույց, Twitter-ի իր էջում տեղադրել է վերելակի դատարկ դռների լուսանկարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ RexGBbobsleigh-ի