Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆՄ քարտուղար. «Մի մեծ խմբով այցելենք Բաղրամյան-26 և ընդունելություն խնդրենք». «Իրատես de facto«

Փետրվար 11,2014 12:02

Հատված գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Ազիզյանի հետ հարցազրույցից:

Հասարակությունը երես է շրջել քաղաքական գործիչներից էլ, քաղաքականությունից էլ։ Բայց ո՞վ է այս հեղհեղուկ, բազում անպատասխան հարցերի անելանելիությունից մոլորված մարդկանց առաջնորդը։ Գուցե հենց ստեղծագործական միությունները ավանգարդի դերը ստանձնեն, հանրահավաքներ և հանրային երթեր հրավիրեն։

– Նախ, չմոռանանք, որ ստեղծագործական միությունները ռազմական կառույցներ չեն և անհնար է ստեղծագործողներին հանրահավաքի բերել։ Անշուշտ, կգան շատերը, սակայն ոչ բոլորը, արվեստի մարդը, առհասարակ հակված չէ հանրային լուրջ գործողությունների։ Չնայած ընդվզումը բնորոշ է մասնավորապես նկարիչներին։ Չմոռանանք, որ ազգային միացյալ կուսակցության ակունքներում կանգնած էր նշանավոր այլախոհ, Հայաստանի նկարիչների միության անդամ Հայկազ Խաչատրյանը, Արցախյան ազատամարտին տասնյակ նկարիչներ են մասնակցել և այլն։ Այնուամենայնիվ, ստեղծագործողների կուռ շարքեր ինչ-որ, թեկուզ և շատ օրախնդիր, հարցերի շուրջ դժվարանում եմ պատկերացնել։

Ի՞նչ անել, սպասել և հուսալ, որ ինչոր մեկը կելնի հրապարա՞կ։

– Ոչ, ամենևին։ Ես այլ ելք եմ տեսնում, մենք՝ մշակույթի և արվեստի գործիչներս, պետք է դիմենք ՀՀ նախագահին, մի մեծ խմբով այցելենք Բաղրամյան-26 և ընդունելություն խնդրենք, խնդրենք պահանջելով և ներկայացնենք երկրի փրկության մեր կողմից մանրամասն մշակված ծրագիրը, գուցե նա ընդառաջ կգնա։ Կարծում եմ՝ այո։

Ո՞րն է գրավականը։

– Նախ, Սերժ Սարգսյանը հայտնի է որևէ կարծիք, տեսակետ, գաղափար ընկալելու և ուշի ուշով քննարկելու իր ունակությամբ։ Բացի սա, նա, համոզված եմ. քաջ գիտե իրավիճակը, բայց գուցե ինչ-ինչ հարցերի բերմամբ կաշկանդված է արտաքին և ներքին բարդ ու մեզ համար անտես հանգամանքներով, և ինչպես Ստալինգրադի ճակատամարտից առաջ հնչեց հզոր ու սթափեցնող կոչը՝ «Նահանջելու տեղ չկա, հետևում Վոլգան է», այսօր մենք կհնչեցնենք. «Նահանջելու տեղ չկա, հետևում Արաքսն է՝ Մայր Արաքսը»։ Այսօր Սևանի մակարդակն է իջեցվում պետական որոշմամբ, երբ Սևանի վերականգնման համալիր ծրագիրը նոր-նոր էր կյանքի կոչվում, երեկ Փակ շուկան այլակերպվեց, երկրում մոլեգնում են աղանդավորների և այլասերվածների սամումները և այլն։

Այսօր հստակեցնել է պետք, քաղաքականությունը իր ողջ ներուժով, ըստ էության, դեմ է հասարակությանն ու պետությանը, հասարակական կազմակերպությունների անունը կա, ամանում չկա։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728