Հատվածներ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ (ԿԳ նախարար) հարցազրույցից:
– Խնդրում եմ «ցրողականությամբ» հանդես մի եկեք և ասեք՝ ինչո՞ւ եք հանդիպել Վրաստանի նորընտիր նախագահ Մարգվելաշվիլիին, ով դեռ չի հանդիպել մեր երկրի նախագահի հետ, բայց հանդիպում է ինչ–որ կրթության նախարարի հետ։
– Թույլ տվեք անհամեստություն անել՝ ես «ինչ-որ» նախարար չեմ, ես ՀՀ կրթության և գիտության նախարարն եմ։ Ավելին ասեմ՝ «ինչ-որ» կուսակցության, այն է՝ «Հանրապետականի» անդամ, մի քիչ էլ գլուխ գովեմ ու ասեմ՝ կուսակցության վեց փոխնախագահներից մեկն եմ՝ արտաքին կապերի գծով։
Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը, ապա շատ ջերմ հանդիպում էր, հանդիպմանը կրկնակի հմայք էր հաղորդում այն, որ Վրաստանի նախագահը նախկին կրթության և գիտության նախարարն էր։
Կարդացեք նաև
– Եվ վերջին ու ամենակարևոր հարցը. հնարավո՞ր է՝ վրացական Ձեր այս «վոյաժը»՝ ուկրաինական զարգացումների ֆոնին, ազդանշանում է, որ մենք «էլի» գնում ենք «Յուրոփ»։
– Գիտե՞ք, ամբողջ հարգանքով Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունների հանդեպ, պետք է ասել, որ Հայաստանը շատ հստակ ամրագրել է արտաքին քաղաքական իր գերակայությունները, որոնք կյանքի կոչելու համար բոլոր այցերն էլ նպաստավոր են։ Վրաստան մեկնելուց մեկ-երկու օր առաջ ես մեկնել էի Բրյուսել, Դուք այդ ժամանակ նման «խորաթափանց» և «խորիմաստ» հարցեր չտվեցիք ինձ։
– Աճում ենք, աճում Ձեզ հետ շփվելիս, պարոն Աշոտյան։
– Ի՞նչ անեմ՝ մի բան մտածեմ, մի հատ էլ Մոսկվա մեկնե՞մ՝ Ձեր մտահորիզոններն ընդլայնելու համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում