Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Երեմյանի հայցը` ընդդեմ Արթուր Գևորգյանի մերժվեց

Փետրվար 11,2014 11:45

Aravot.am-ը բազմիցս անդրադարձել է Արման Երեմյան-Արթուր Գևորգյան հակամարտությանը: Մասնավորապես «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանը պնդում էր, որ Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանն իրեն խաբել և յուրացրել է իր գումարները:

Իսկ Արթուր Գևորգյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդել էր,  որ նման անձնավորության ինքը չի ճանաչում:

Փետրվարի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ  (նախագահող դատավոր Ռ. Ներսիսյան), որի ընթացքում քննության առնվեց Արման Երեմյանի, նրա մոր՝ Գայանե Մարտիրոսյանի բողոքը: Փետրվարի 7-ին դատարանը մերժեց երիտասարդ գործարարի ու նրա մոր հայցը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728