Այսօր տեղի է ունենալու Գյումրիի ավագանու նիստ, որի օրակարգում ընդգրկված է մի խիստ ուշագրավ հարց։
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին է դիմել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ «Վերածնունդ» փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանը՝ խնդրելով նվիրատվություն կատարել «Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն հասարակական կազմակերպությանը։
Գյումրիի քաղաքապետարանից Լետն Սարզսյանը 5 միլիոն դրամ է ուզել՝ փառատոնը պատշաճ կազմակերպվածությամբ եւ բարձր մակարդակով անցկացնելու նպատակով։
Գյումրիի ավագանու անդամ Լետն Բարսեղյանը երեկ ասաց, որ այդ գումարով հնարավոր էր 1-2 բնակարան գնել անօթեւանների համար կամ էլ 4 հազար անօթեւան ընտանիքների համար՝ վառելափայտ։ «Գյումրիում ամեն երկրորդ երեխան սոված կամ կիսասոված է քնում։ Չորս հազար անօթեւան ընտանիք կա։ Էլ չեմ ասում՝ բազմաթիվ կիսաքանդ փողոցներ կան։ Այդ գումարը կարելի էր հեշտությամբ այլ տեղ ծախսել։ Ես դա չեմ հասկանում, եթե քո մի եղբայրը տիրապետում է անշարժ գույքի շուկայի մի մասին, մյուս եղբայրը երիտասարդացման նպատակով միլիոններ է ծախսում, ինչո՞ւ ես գումար ուզում Գյումրիի բյուջեից։ Այսինքն, նա կարող էր եղբայրներին դիմել։ Դա ինչ փող է նրանց համար»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Բարսեղյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց նաեւ, որ «Փյունիկ» հիմնադրամը, որի նախագահն է Լեւոն Սարգսյանը եւ որն էլ հենց հովանավորում է «Վերածնունդ» փառատոնը, ունի այնքան բյուջե, որքան Գյումրիի բյուջեն է կազմում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում