Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով ստիպված պահումներ է անում դերասանների աշխատավարձերից, զրուցել է նրանց հետ և խորհուրդ տվել, որ իրեն դատի տան, այս մասին Tert.am-ին հայտնեց ինքը՝ Ռուբեն Բաբայանը։
«Ես, ճիշտն ասած, առաջարկել եմ մերոնց, որպեսզի իրենք ինձ դատի տան, որովհետև դա մեր շահերից է: Եթե լինի դատարանի որոշում՝ դա կարող է լինել պրեցեդենտ, որովհետև այն որոշումը, որն ընդունել է Սահմանադրական դատարանը կիսատ–պռատ է, անհասկանալի, ու այն լռությունը, որ կա դրանից հետո, երբ որ չի բացատրում, թե իր որոշումը կոնկրետ ինչ քայլեր է պարտադրում, բերում է շատ տարաբնույթ մեկնաբանությունների»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ թեպետ Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Պարտադիր կենսաթոշակային համակարգի» մասին օրենքի պարտադիր բաղադրիչին վերաբերող մի շարք դրույթներ, գործատուները պահումներ կատարում են իրենց աշխատողների աշխատավարձից, բայց դրանք չեն փոխանցում կուտակային հիմնադրամներ:
Պահումներ, ստիպված արել է նաև Ռուբեն Բաբայանը, բայց կրկին փոխանցումներ չի արել, նաև այն պատճառով, որ հարկային մարմինները դրանք չեն ընդունել:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք tert.am -ի կայքում