Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն չի հարգում իր իսկ որոշումը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 11,2014 11:04

Սահմանադրական դատարանը, որ հունվարի 24-ին որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, պահել է 1974 թվականից հետո ծնված իր շուրջ քառասուն աշխատակիցների աշխատավարձի 5 տոկոս կուտակային վճարը։

Այս մասին երեկ մեզ հայտնեց Սահմանադրական դատարանի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրչյանը։ Հիշեցնենք, ըստ ՍԴ հունվարի 24-ի որոշման, օրենքով նախատեսված պարտադիր վճարը հունվարի 1-ից չկատարելու դեպքում գործատուն չի տուգանվում, քաղաքացիներն էլ պարտավորված չեն ֆոնդ եւ կառավարիչ ընտրել մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։ Երեկ, երբ Զավեն Չոփուրյանին հիշեցրինք, որ նույն ՍԴ-ն կասեցրել է օրենքի երկու հոդվածների գործողությունը, նա պատասխանեց. «Այո, կասեցրել էր, բայց գրված է, որ դա (նկատի ունի ՍԴ-ի որոշումը– խմբ.) պարտադիր չէ»։ ՍԴ գլխավոր հաշվապահն արդարանում էր նաեւ, որ թեեւ աշխատակիցների աշխատավարձի 5 տոկոս կուտակային վճարը պահվել է, բայց այն դեռ չի փոխանցվել կենսաթոշակային համապատասխան հիմնադրամին։ «Մենք դեռ հարկային հաշվետվությունն էլ չենք ներկայացրել, դեռ ժամանակ ունենք մինչեւ ամսի 20-ը»,- ասաց Զավեն Չոփուրյանը։ Փաստորեն, Սահմանադրական դատարանը մի կողմից կասեցման որոշում է կայացրել, մյուս կողմից, անտեսելով իր իսկ կայացրած որոշումը, պահել է իր աշխատակիցների կուտակային վճարը։

Սահմանադրական դատարանի համապատասխան տարիքային խմբի աշխատակիցների մոտ, ում վրա տարածվում է պարտադիր բաղադրիչը, ակնհայտորեն դժգոհություն էր առաջացրել աշխատավարձերի պահումը։ Անգամ ՍԴ այն աշխատակիցները, ում վրա պարտադիր բաղադրիչը չի տարածվում, բացասաբար են վերաբերվում կուտակային պահումներին։ Դա երեւաց նրանց հետ ընդամենը մի երկու բառ փոխանակելուց հետո։

ՍԴ անդամ Կիմ Բալայանի օգնական Վարդուհի Պողոսյանի հետ մեր զրույցն այսպիսի ընթացք ստացավ.

– Ձեր հաշվապահը հենց նոր մեր զրույցում ասաց, որ ՍԴ աշխատակիցների կուտակային վճարը պահվել է: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

– Ես՝ կոնկրետ, բացասաբար եմ վերաբերվում պահելուն, եթե իմ

տեսակետն եք ուզում իմանալ։

– Իսկ ինչո՞ւ։

– Որովհետեւ Սահմանադրական դատարանը կասեցրել է, բայց ստացվում է, որ ոչինչ չի արվել։ ՍԴ որոշումը, կարծում եմ, դերակատարություն պիտի ունենար:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728