Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների համար անզիջում պայքար է ընթանում:
Երեկ՝ մրցումային հերթական օրվա ավարտին թիմային հաշվարկով առաջատարը Կանադան էր: Այս երկրի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ արդեն յոթ անգամ բարձրացել են պատվո պատվանդան. 3 անգամ՝ առաջին աստիճանին, 3 անգամ՝ երկրորդ եւ 1 անգամ էլ՝ երրորդ: Իսկ թիմային հաշվարկում լավագույն հնգյակը կազմել են:
1. Կանադա 3 3 1
2. Նիդերլանդներ 3 2 2
3. Նորվեգիա 2 1 4
4. ԱՄՆ 2 0 3
5. Գերմանիա 2 0 0
Իրենց հաշվարկում մեկական ոսկե մեդալ գրանցել են Ռուսաստանը, Ավստրիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան եւ Շվեյցարիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sochi2014.ru-ի