Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հիացած են նախագահով, իրենց մաղթում եմ քաղաքական գրագիտություն . «168 ժամ»

Փետրվար 11,2014 10:29

Հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ շատ ցածր է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հասարակությունը պատրա՞ստ է սատարել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու` ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հնարավոր պահանջին:

Գևորգ Պողոսյանը նշեց, թե հասարակության մեջ անվստահության մեծ մթնոլորտ է տիրում, ուստի որևէ մեկին չի զարմացնի կառավարության հրաժարականը: «Եթե կառավարությունը հրաժարական տա` ոչ ոք դրանից չի զարմանա, և դրանից դժգոհության կամ բողոքի ալիք չի բարձրանա:

Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց նկատմամբ հասարակության մեջ դժգոհություն կա, և սա մեկ տարվա, մեկ շաբաթվա դժգոհություն չէ: Այն կուտակվել է կառավարության պաշտոնավարման ամբողջ ընթացքում, նպաստել են դրան վերջին գազի համաձայնագրերը, 300 մլն-ի պարտքերը, որոնք բացատրելի չեն, կուտակային պարտադիր բաղադրիչը, և այլն»,- նշեց նա: Գ. Պողոսյանը, սակայն, կարծում է, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնելու դեպքում` կառավարությունը հրաժարական չի տա: «Դա, իհարկե, որպես քաղաքական ակցիա` հնարավոր կլինի դիտարկել, բայց դժվար թե արդյունք ունենա:

Դժվար է ասել նաև, թե արդյոք կառավարությունը հրաժարական կտա՞ այն դեպքում, երբ քաղաքական ուժերին միանա նաև հասարակությունը, սատարի նրանց պահանջը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ հասարակության օժանդակության պարագայում անգամ` արդյունքի, ցավոք, չենք հասել»,- ասաց սոցիոլոգը:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728