Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդիկ պայքարում են միայն այն ժամանակ, երբ իրենց գրպանին դիպչում են. «Հրապարակ»

Փետրվար 11,2014 10:26

Օպերայի եւ բալետի թատրոնում տապալվել է «Անուշ» օպերան՝ թատերախումբը դուրս է եկել Ազատության հրապարակ՝ բողոքելու իրենց աշխատավարձերից պահված 5 տոկոսների համար։ Պայքարի այս եղանակը, անշուշտ, հեռու է գաղափարական լինելուց։ Փաստորեն, մարդիկ պայքարում են միայն այն ժամանակ, երբ իրենց գրպանին դիպչում են։ Ընդ որում՝ կարեւոր չէ «դիպչում» են 100 հազար դրամի չափով, թե 5 հազար։

Ստիպված ենք արձանագրել, որ մեզանում գաղափարական պայքար դեռ չի հասունացել, մենք դեռեւս գտնվում ենք զարգացման ստորին աստիճանի վրա, երբ սեփական շահդ երկրի, սերունդների ճակատագրից ավելի կարեւոր է։ Բայց անգամ այս պարագայում պետք է ողջունենք փողոց ելնող մարդկանց խիզախությունը։ Սա նշանակում է, որ կոճակ սեղմողների 80 հոգանոց բանակով հնարավոր չէ հարցեր կարգավորել, մի ամբողջ ազգի ստրկացնել, հարստահարել։ Անգամ ամենահնազանդ ժողովրդի համբերությունը սահման ունի, եւ այն օրերից մի օր կարող է սպառվել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728