Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում հայ եկեղեցու պատմության ուսուցիչների մի մասը աղանդավոր են

Փետրվար 10,2014 23:31

Փետրվարի 10-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում կայացած հանդիպման ժամանակ Մակարավանքի վանահայր Հայր Սամվել Մխիթարյանն անդրադառնալով մարզի դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդմանն ասաց, որ այդ առարկայի ուսուցիչները «սաղ զրո են», նրանց մեջ կան նաեւ աղանդավորներ: Նրա խոսքերով՝ այդ առարկան դասավանդողների մի մասն աշխատանքի է տեղավորվում «խնամի, հորաքրոջ» միջոցով, այլ մարզերում կան այդ առարկայի դասավանդման վերահսկողներ, որ շուտով Մայր Աթոռն այս գործը վերցնելու է իր վերահսկողության ներքո: Հայր Սամվելի խոսքերով՝ ինչքանո՞վ արդյունավետ կարող է  լինել այդ առարկայի ուսուցումը, եթե ուսուցիչներ կան, որ չեն հավատում մկրտությանը:

Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց,որ այդ առարկան դասավանդողները մասնագիտությամբ պատմաբաններ կամ բանասերներ են, եւ հարց է, թե նրանք որքանո՞վ են կայացած որպես պատմաբաններ եւ բանասերներ: Ա. Փաշինյանի խոսքերով՝ այդ առարկան դասավանդողներն անպայման չէ, որ աշակերտների մեջ հավատ սերմանեն: Իջեւանի զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Սահակյանը հակադարձեց, թե չի կարելի ուսուցանել, առանց դաստիրակություն, չի կարելի եկեղեցու պատմություն սովորեցնել առանց հավատի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. nver says:

    փող ունես կարաս դպրոց մտնես ու դառնաս ուսուցիչ/գիտելիք ունենալն պարտադիր չէ/ Դրան գումարվում է նաև այն որ տարբեր միջոցներով դպրոցից դուրս են շպրտվում լավ մասնագետներն , որոնց փոխարինում են կարճափեշ ու ծամոը բերանին անգրագետ աղջնակներն ու գողական բառապաշարով խոսող տղաներն ,որոնք ինքնուրույն դրական գնահատական ստացած չկան

  2. David says:

    Գիրք են գրել մարդիկ, ողբամ …չէ, հա, խնդամ…
    Աստվածաշնչի Դավիդի մասին պատմող էջում Սասունցի Դավթի արձանի նկարն են տեղադրել, որ ինչ անեն…Խելքին աշեցեք: Դասագիրք, չունեք, մոռացեք:Չլինի նոր դարվինիզմի տեսություն են զարգացնելու մեծն հայերը:Ու*մ համար են դրանք, այդ աստվածաճառախոսությունները, երբ կա Янси Филир ,,Где Бог когда я страдаю,, գիրքը:Մնացած այս կարգի դասագրքերը նրանց համար է, ովքեր կոչված են հեզությամբ ծածկել անառակությունը և աստվածավախությամբ աղոթել սեփական գրեխների համար:Առանց տրամաբանության տրամաբանության ձեռնարկ կգրվի*:Հա,հա,հա..հայն արիական…քրիստոնեակա*ն…

  3. Աննա says:

    Հոգեբանության մեջ կա այսպիսի մոտեցում ,,մարդու ուղեղում նյութը հիմնավոր տպավորվում է այն ժամանակ,երբ նույնն կրկնվում է քսան անգամ,,:Հիմա հավանաբար պետք է քառասուն անգամ կրկնել, որպեսզի հասկանալի դառնա, որ Տավուշի բոլոր առկա խնդիրները առաջանում են ակադեմիկոս մարզպետի ու նրա հանճարեղ խորհրդականի ոչ ճիշտ կադրային քաղաքականության արդյունքում:Հաշված տեղերում աշխատում են բանիմաց մարդիկ, գրագետները թողել հեռացել են կամ ինքնակամ,կամ ստիպված, մնացածը՝ կիսագրագետ կամ անգրագետ,գործից անտեղյակ,ծանոթ-բարեկամով ավարտած անձինք են:Նրանք որևէ պատասխանատվության զգացում չունեն ուր մնաց թե կարողանան կրթել:Հետևությունները թողնում եմ բոլորին:

  4. Garegin says:

    Լիովին համամիտ եմ Նվերի կարծիքի հետ: Իհարկե մարզպետարանի կրթության վարչության պետ Ա.Փաշինյանը առերևույթ չի կարող պնդել, որ մարզպետարանի ենթակայության ցանկացած կառույցի, այդ թվում նաև դպրոցների, յուրաքանչյուր հաստիքի համար խիստ սահմանված գումարներ կան, առանց որի վճարելու անհնարին է աշխատանքի տեղավորվել: Իսկ եթե հայ եկեղեցու պատմության ուսուցիչներն էլ իրենց կրթությունը ստացած լինեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ապա մակարդակի մասին խոսելն անիմաստ է, քանի որ այնտեղ նույնպես դրամանիշի պատկանելիությունն ու չափն է խոսում:
    Մեր հարգարժան վանահորն էլ կառաջարկենք Արմեն Ղուլարյանի կողմից ղեկավարվող կառույցներում ոչ միայն աղանդավորներ, այլ նաև ազերիներին ծառայող մահմեդականներ փնտրել, չէ որ աշխատանքի ընդունվելու միակ երաշխիքը փողն է: Այս ամենը հետևանքներ են այն գործելաոճի, որով տարիներ շարունակ առաջնորդվել է Տավուշի մարզպետը, մարզը հասցնելով աղետալի վիճակի:

  5. David says:

    Ճիշտ եք, ճիշտ, բայց նրա բաժին մեջքը( ինչքան էլ թքեք) կա, իսկ երկրի գլուխը`չկա:Անգլուխ ձիավոր, երկիր չի լինում:Չէ, լինում է, եթե երկիր այլևս չի լինում և չի իմանում իր ճակատագիրը:Ինչի ետևից եք ընկել, թացը չորի հետ է չորանալու, դուք դեռ անառակից բարոյականություն եք պահանջում:Հիմա ով է մեռնողին քննադատում:Երևի միայն դյուրահավատները:Փտած գերանը դրել եք գլխներիդ, բարկանում եք ագռավի ղա-ից: Գալիքը լավ չեք պատկերացնում, ռուսական երազախաբության մեջ եք:

  6. marat says:

    Քանի որ մարզի մշակույթային դաշտում տեր-տիրություն են անում,հովանավորվում են, նյութական ու ոչ նյութական խրախուսանքներից օգտվում են մարզպետի խորհրդական Լյուբիկի նման թրքասեր,թրքապաշտ ադեպտները,ապա զարմանալի չէ աղանդավոր դասավանդողների ներկայությունը կրթական օջախներում:Ադրբեջանական երաժշտու- թյան,, խորագիտակ գնահատողի,, երկը ադրբեջաներեն թարգմանելուց ու տպագրելուց հետո հաջորդ գիրքը երևի նվիրված կլինի թլպատման պրոցեդուրաներին:Ազգադավ ան- հատների գործունեության գնահատականի բացակայությունը,պարսավանքի չարժանաց- նելը,նրանց նկատմամբ ամենաթողությունը ոգևորիչ խթան կդառնա և աղանդավորների և բազմադեմ հերձվածների հոգևորս գործունեության համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728