Փետրվարի 10-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին Իջեւանի տարածաշրջանի զինվորական ղեկավարներ, հիմնարկների, ուսումնական հաստատությունների տնօրեններ, գործարարներ, մասնաճյուղի դասախոսներ, Տավուշի մարզպետարանի վարչությունների պետեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն ասաց, որ մասնաճյուղի գիտխորհրդին կից ստեղծվում է արտաքին շահակիցների խորհուրդ: Տնօրենի խոսքերով՝ տարբեր փորձագետների կողմից մասնաճյուղի գործունեությունը լավ գնահատականի է արժանացել,սակայն իրենց համար առավել արժեքավոր է հասարակության գնահատականը եւ կարեւորեց աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձրորակ կադրերի պատրաստումը: Կարեւորվեց մարզում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ուսուցումը, որպեսզի շրջանավարտները Տավուշում աշխատանք ունենան: Նշվեց, որ բուհի մագիստրատուրայի շրջանավարտների 70 տոկոսը հետո աշխատանքի է անցնում Երեւանում: Տավուշի համայնքապետարաններում հողաշինարարների պակաս կա, ուստի մասնաճյուղում բացվել է «կադաստրային գործ» մասնագիտությունը: Մարզում լրագրողների պակաս է զգացվում, մասնաճյուղում բանասիրություն սովորող ուսանողների մի մասը ուսանում է ժուռնալիստիկա: Մասնաճյուղում սովորում են մարզի հեռավոր գյուղերից ուսանողներ, այդ պատճառով նպատակահարմար է համարվել ուսումնական պլանից դուրս «վարվեցողություն եւ էթիկա», «հիգիենայի կանոններ» առարկաների ուսուցումը:
Ծավալվեց շահագրգիռ քննարկում: «Մայիսյան կամուրջ» ռեստորանա-հյուրանոցային համալիրի տնօրեն Վահագն Շուշանյանը նշեց ուսանողների մեջ իրենց ուսանած մասնագիտության նկատմամբ սիրո պակասը: Նրա խոսքերով՝ ամեն տարի «Սերվիս» մասնագիտություն ուսանող 4-5 հոգի արտադրական պրակտիկա են անցնում իր ղեկավարած օբյեկտում: Շուշանյանի խոսքերով՝ ինքը նրանց հարցնում է, թե նրանցից ո՞վ է սիրում իր ընտրած մասնագիտությունը, որպեսզի ինքը սովորեցնի այդ գործի հմտությունները, սակայն նման ուսանողների չի հանդիպում: Սամվել Առաքելյանն ասաց, որ ռեստորանա-հյուրանոցային բիզնեսի տարբեր ղեկավարներ աշխատակիցներին մասնագիտական առումով տարբեր պահանջներ են ներկայացնում եւ ինքը կողմնակից է, որպեսզի նրանք մասնաճյուղում ընտրեն իրենց ապագա աշխատակիցներին:
Քննարկման ժամանակ կարեւորվեց մարզի հիմնարկությունների հետ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի սերտ կապը, դպրոցներում ուսուցման որակի բարձրացումը, ռազմահայրենասիրական եւ հոգեւոր դաստիարակությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Քանի Տավուշի մարզը ղեկավարում է ակադեմիկոս մարզպետ Ղուլարյանն ու նրա ,,հանճարեղ թիմը,, որևէ գրագետ կադր Տավուշում անելու գործ չի գտնելու:Տեղ կզբաղեցնեն կիսագրագետները,խնամի-բարեկամները, ,,կլյաուզնիկները,,, իսկ մանացածը ճիշտ կանեն ուղղակի այլ տեղերում աշխատանք փնտրեն ու սպասեն Տավուշի լուսավոր օրերին:Այ դրանից հետո հնարավոր կլինի շենացնել մեր չքնաղ Տավուշ աշխարհը:
Սուրեն, չմտածես, լուսավոր օրերը գալու են, բայց Տավուշի անունն է ուրիշ լինելու:Մի քիչ էլ սպասիր:Терпение горько, но его плод сладок.Мертвая страна, мертвое общество и мертвыи народ…Тот, кто хорошо подготовился к сражению, наполовину победил.Терпи.
Չգիտեք, Ս. Առաքելյանն է Հանրապետության նախագահի պատվերը կատարում, թե հակառակը:Երկուսն էլ գրագետ տղեք են, պաշտոն ունեն:
Սրա թեզ գրող էն բիձուն հիշում եք, չէ:Ցիլոն գլխին գալիս էր, սա վազելով դիմավորում տանում էր իրենց տուն:էդ մարդը վերջում մի անեկդոտ է պատմել, հիշում եք երևի:Խոսելն ավելորդ է:
Ժող ջան, մի օր փողոցից մի շուն իր ձագերի հետ վերցրի տարա էդ մարդու կաբինետ:Ասացի, նայիր, էս շներն էլ մայր ունեն:Դա հեչ, մեկի վրա շուն կհաչի, մեկի վրա շնագայլ, բայց վայ էն միլիոններին, որ շան նման վնգստալով են հատուցելու:.Ես իմ խոքը չեմ մոռացել :Տեր եմ:
Շուշանյան, ԿԳԲ!Մայիսյան կամուրջ, Ս Առաքելյան:Էլ խոսել պետք չէ: