«Մենք աշխատակիցների աշխատավարձից երեկ ենք 5% պահումն արել, բայց փոխանցումը դեռ չենք արել, սպասում ենք մարտի 28-ի Սահմանադրական դատարանի որոշմանը»,- 168.am-ին ասաց Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը Կամո Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ թատրոնի աշխատակիցները ի նշան բողոքի բոյկոտել են «Անուշ» օպերան, որը պետք է կայանար այսօր երեկոյան, և դուրս չեն եկել բեմ` այդպիսով ձախողելով ներկայացումը: Նրանց էին միացել «Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության անդամները: «Խնդիրը կա, բոլորս գիտենք ու զբաղվում ենք դրանով՝ քննարկում, խոսում»,- ասաց Կ. Հովհաննիսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին պարզ կդառնա՝ ինչ կորոշեն աշխատակիցները, ինչքան են բոյկոտելու և երբ կլինի հաջորդ ներկայացումը:
Մանրամասները կարող եք կարդալ՝ 168.am-ի կայքում