Մոսկվայում ավարտվել է «Mascow Open» շախմատի միջազգային խոշոր մրցաշարը:
Ուժեղների «A» խմբում, որը նաեւ Ռուսաստանի գավաթի փուլ էր, Հայաստանից մասնակցում էր 13 շախմատիստ: Նրանցից լավագույնը գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն էր, որը 6,5 միավորով հանգրվանեց 20-րդ հորիզոնականում: Նրանից չորս աստիճան ցածր տեղ գրավեց ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը: Մեր մյուս մասնակիցների արդյունքներն ավելի համեստ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ