ԱՄՆ ութ նահանգներ սահմանափակում են միասեռականների իրավունքները, գրեթե այնպես, ինչպես Ռուսաստանի ընդունած օրենքը, որը միջազգային քննադատության արժանացավ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերից առաջ: Գրում է «Վաշինգտոն Փոստ» թերթը:
Յեյլի համալսարանի իրավաբանության պրոֆեսորներ Յան Այրեսն ու Վիլյամ Էսքրիջը ներկայացրել են այդ օրենքները: Այսպես՝ Յուտա նահանգում արգելվում է «պաշտպանել միասեռականներին»: Արիզոնայում չի թույլատրվում միասեռականությունը ներկայացնել որպես «այլընտրանքային դրական ապրելակերպ», ու նաև օրենսդրությամբ նշված է, որ անհարկի է երեխաներին ասել, որ գոյություն ունի «հոմոսեքսուալների սեռական հարաբերությունների ապահով մեթոդներ»: Ալաբաման և Թեքսասը պահանջում են, որ սեռական կրթության դասերին հատուկ ընդգծվի, որ միասեռականությունը «հասարակության կողմից չընդունված ապրելակերպ է»: Ավելին, այդ երկու նահանգներում օրենսդրությունը պարտադրում է, որ երեխաներին սովորեցնեն՝ «միասեռականությունը քրեական հանցագործություն է»:
Նման արգելքներ ունեցող բոլոր ութ նահանգներն են՝ Ալաբաման, Արիզոնան, Թեսքսասը, Լուիզիանան, Միսիսիպին, Օկլահոման, Հարավային Կարոլինան և Յուտան:
Պրոֆեսորները հիշեցրել են, որ 2002թ. ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվել են Ամերիկայի Յուտա նահանգում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ