«Aravot.am»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանն անդրադառնալով ուկրաինական վերջին իրադարձություններին, հնարավոր զարգացումներին նշեց․ «Ուկրաինական ժողովուրդն այսօր ընտրության պատմական հնարավորություն ունի, սակայն այդ ընտրությունն աշխարհաքաղաքական չէ, այլ ինքնորոշման և քաղաքակրթական։ Ուկրաինան էլ բավականին մեծ երկիր է, որպեսզի ռուսներին հաջողվի այնտեղ «հայկական սցենար» իրականացնել նույն դյուրությամբ, ինչպես Հայաստանում։ Ուստի, թեև չեմ հավակնում կանխատեսել Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը, սակայն հուսով եմ, որ այդ ժողովուրդն իրեն բնորոշ նախանձախնդրությամբ տեր կկանգնի իր անկախությանն ու ազգային արժանապատվությանը, և չի տրվի ռուսական ճնշումներին»։
Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ