Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Aravot.am»-ին կանչել էին որպես վկա, սակայն «ժամանակ» չգտնվեց լսելու

Փետրվար 10,2014 20:53

Գործարար համբավի պաշտպանության համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցը՝ իր ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանի միջոցով: Ըստ հայցվորի,  պատասխանողը` իրավաբան Ռուբեն Այվազյանը 2012թ. մայիսի 22-ին «Վարկած» ակումբում հայտնել է, որ նշյալ բուժհիմնարկում իր հորը՝ ճարտարագետ, «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտի արտադրության ավտոմատ հոսքագծի նախագծող Լեւ Այվազյանին մայիսի 12-ին պատշաճ բժշկական օգնություն ցույց չտալով՝ «առանձնապես դաժանությամբ սպանել են»:

Այսօր դատարան էր հրավիրվել լրագրող Ռուզան Մինասյանը, որպես վկա:

Նա դեռ 2012թ. մայիսի 22-ին այլ լրատվամիջոցների հետ «Aravot.am» կայքում  լուսաբանել է «Վարկած» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսը: 40 րոպե դատական նիստերի դահլիճից դուրս սպասելուց հետո պարզվեց, որ դատավոր Ալեքսեյ Սուքոյանը դատական նիստը հետաձգել էր.պատասխանողն ասել էր, թե հակընդդեմ հայց ունի դատարան ներկայացնելու:

Հիշեցենք, որ հայցը, քանի դեռ Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատարանում չէր, այլ Մալաթիայի դատարանում, հետեւել էր պատասխանողի հակընդդեմ հայցը:

Վերջինը, ինչպես մենք տեղեկացրել ենք  դեռ մեկ տարի առաջ,  պահանջել էր հատուցել «հորն առանձնապես դաժանությամբ սպանելու հետեւանքով հուղարկավորության ծախսերը»: Այն կազմել էր 2 միլիոն 500 000 դրամ: Հակընդդեմ հայցը մերժվել էր, բողոքը հասել էր ՀՀ վերաքննիչ, ապա՝ վճռաբեկ դատարաններ եւ այն վերադարձվել էր:

Թե երբ կդատակոչվի լրագրողը, հայտնի չեղավ:

Սեփ.լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ձեր թերթը միակ թերթն է ՀՀ-ում, որ ակնհայտ հովանավորում է մարդասպան բժիշկներին: Իմ մոտ առկա է որոշ փորձագետների եզրակացություններ, ինչը հիմնավորում իմ պահանջը: Ոչինչ, մի օր Ձեր լրագրողին բաժին կհասնի այդ բժիշկը: Թող ատամներով պաշտպանի իրենց: Ինչն է պատճառը, որ քրեական գործի քննությունը դատական վարույթում չի լուսաբանում, այլ նշում է միայն կողմնակալ քննիչի ապօրինի որոշումը: Մինչ այդ էլ Ձեր լրագրողը հրապարակում էր նախաքննության գաղտնիք համարվող նյութեր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728