ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ընդդեմ առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշման Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուի պաշտպան Արտակ Գարոյանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց իրացնելու նպատակով՝ մաքսանենգությամբ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացու պաշտպան, փաստաբան Արտակ Գարոյանը:
Պաշտպանը միջնորդել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, և վերացնել կալանավորումը, կամ գրավի դիմաց ազատ արձակել նրան:
Ըստ Ա.Գարոյանի՝ նախաքննական մարմինն արգելել է իր պաշտպանյալին հեռախոսազանգի միջոցով կապվել իր հարազատների հետ, սակայն նրան թույլատրվել է նախաքննական մարմնի միջոցով նամակ ուղարկել հարազատներին:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Փաստինֆո»-ի կայքում