«Մեդիալաբ»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
-Պարոն Սաֆարյան, թեև գնալով երկրում ավելանում է դժգոհությունը, սակայն զանգվածային ընդվզում նկատելի չէ, ի՞նչն է պատճառը:
-Դրա պատճառները երկուսն են՝ քաղաքական ուժերը ճիշտ չեն կազմակերպում և ճիշտ չեն առաջնորդում շարժումը, ինչը բերում է հիասթափության: Եվ երկրորդը, ժողովուրդն ինքը պայքարի, բողոքի, համաժողովրդական ընդվզման շատ թույլ նախադեպեր ունի: Այս առումով թերևս ամենատպավորիչ վիճակը, օրինակ, նախագահական ընտրություններից հետո ընդվզումն էր: Մեր հասարակությունը Ուկրաինայի հասարակությունը չէ, որը իր իրավունքների սահմանափակման համար դուրս եկավ փողոց և ուժեղացրեց Եվրամայդանը: Եվրամայդանը փաստացի մեկ խնդրով սկսված շարժում էր, որը հետագայում ավելի հարստացավ, երբ գործող ռեժիմը որոշեց սահամանփակել մարդկանց իրավունքները և ազատությունները: Ուկրաինացին իր ազատության համար դուրս եկավ փողոց, հայն իր իրավունքի և ազատության համար դուրս չի գալիս:
Կարդացեք նաև
Մանրամասն կարող եք կարդալ՝ «Մեդիալաբ»-ի կայքում
Երևանում ոնց ֆուտբոլի խաղերին են հաճախում,այնպես էլ հանրահավաքներին:Հոգնած ժողովուրդ է,հիասթափված բոլորից,ինչպես ընդիմադիրներդ եք ամենուրեք կրկնում հանապազորյա հացի խնդիր են լուծում:Նաև ինչը Ուկրաինայի համար կարող է կյանք է,մեզ համար հնարավոր է մահ լինի:Հայ ժողովուրդը պարզվում է ունի կրիտիկական մասա՝պայթում է,երբ հասնում է կրիտիկական նշված զանգվածին:Իսկ դա շատ շուտ չի լինի,եթե այդ զանգվածի շուրջը բարձր,շատ բարձր ճնշու չստեղծվի՝ինչպես միջուկային զենքում: