Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն ասել է`խզեք պայմանագրերն ու չասեք, այս գիծը սրանն է, նրանն է…

Փետրվար 10,2014 20:40

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը անդրադարձավ այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությանը, որի ժամանակ անդրադարձ է եղել Երեւան քաղաքի տրանսպորտի վիճակին: Անահիտ Բախշյանի փոխանցմամբ այսօր հերթական անգամ քաղաքապետին է զեկուցվել այն, որ տրանսպորտային մի շարք խնդիրներ  ու թերություններ կան եւ, որ երթուղիների հետ կնքված պայմանագրերը չեն գործում այնպես, ինչպես, որ հարկն է:

«Տարոն Մարգարյանը զգուշացրեց, որ եթե ինչ-որ երթուղի իր պայմանագրին համապատասխան չգործի, առանց ինձ հարցնելու պատրաստեք քաղաքապետի որոշման նախագիծ` այդ երթուղու պայմանագիրը խզելու մասին»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Դիտարկմանն էլ` թե նոր հասկացավ, որ պայմանագրերը չեն համապատասխանում սպասարկման որակին, Անահիտ Բախշյանը ասաց. «Ճիշտ է էլի էր ասել, բայց այսօր շատ կտրուկ էր: Ասաց առանց ինձ հետ համաձայնեցնելու կխզեք պայմանագիրն ու չասեք, թե այս գիծը սրանն է, նրանն է եւ այլն»:

Հարցին էլ` գուցե նրան հուշել են, կամ` արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ առաջիկայում տրանսպորտի գինը բարձրանալու է եւ քաղաքապետն էլ հնարավոր դժգոհությունների  ալիքը մեղմելու եւ ցույց տալու համար, որ լավ բան էլ է անում, անդրադարձել է տրանսպորտի վիճակին, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ես այդքան էլ այդ կապը չեմ տեսնում տրանսպորտի գնի ու այսօրվա հանձնարարականի միջեւ:  Չգիտեմ գուցե հուշել են, բայց դե ես ինչ գիտեմ քաղաքապետի գլխում ինչ կար այդ պահին, բայց փաստ է, որ նա շատ կոշտ ասաց այդ ամենը»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728