Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այդպես էլ չներկայացվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։
Հանդիսատեսը սպասում էր, իսկ դերակատարները դուրս չեկան բեմ։ Պատճառն այն է, որ թատրոնի աշխատակազմը ստացել է հունվար ամսվա աշխատակազմը եւ պարզվել է, որ 1974թ․ հետո բոլոր ծնվածներից պահվել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը։ Որպես համերաշխության նշան՝ նրանց են միացել նաեւ մյուս աշխատողները։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները օպերայի բակում են։ «Ա1+»-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ պարողները դուրս են եկել բակ եւ տեղեկացրել իրենց ակցիայի մասին, նրանց ողջունել են ծափերով։
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ա1+»-ի կայքում
Տեսանյութը՝ «Ա1+»-ի