Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննական մարմինը երկակի ստանդարտներ է կիրառում համանման գործերի նկատմամբ․ Pastinfo.am

Փետրվար 10,2014 18:21

2013թ. հունիսի 1-ին Սևան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կ/մ հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով 2 մարդ մահացել, 1-ն ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ: 2013թ. հոկտեմբերի 20-ին նույն ճանապարհի, բայց արդեն 32-րդ կիլոմետրում մեկ այլ ողբերգական ավտովթար տեղի ունեցավ: Հետևանքները գրեթե նույնն էին` 2 մահ, 1 ծանր վիրավոր:

Երկու դեպքերով էլ հարուցված քրեական գործերը քննվեցին Կոտայքի մարզի ոստիկանությունում: Երկու վարորդներին էլ մեղադրանք առաջադրվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ  հոդվածի 3-րդ մասով:

Իսկ ահա, խափանման միջոցի կիրառման հարցում նախաքննական մարմնի մոտեցումները կտրուկ տարբեր են: Երկրորդ վթարի վարորդը կալանավորվեց, իսկ առաջինի նկատմամբ խափանման որևէ միջոց չկիրառվեց:

Միանման երկու դեպքերում նախաքննական մարմինը, ըստ էության, երկակի ստանդարտներ է կիրառել: Թե ի՞նչն է տարբերակված մոտեցման բուն պատճառը, դժվար է միանշանակ ասել, բայց անվիճելի է, որ հենց այսպիսի փաստերի հիման վրա էլ հասարակության մեջ անվստահություն է առաջանում արդարադատության համակարգի ու այն իրականացնողների նկատմամբ:

Ասվածի ամենաթարմ ու ցայտուն օրինակը դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն է:

Ինչո՞ւ հասարակությունը սվիններով ընդունեց դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու՝ դատարանի որոշումը: Թերևս պատճառը ոչ այնքան նրա ճանաչումն ու հեղինակությունն էր, որքան իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության վստահության ցածր աստիճանը:

Վերոհիշյալ երկու վթարների օրինակներից երկրորդն, ի դեպ, հենց Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցած դեպքն է, առաջինը` հասարակությանն անհայտ ՀՀ քաղաքացի Տիգրան Գրիգորյանի հետ կատարված պատահարը:

Մենք կանխամտածված չնշեցինք երկու վարորդների ով լինելը` փորձելով անկողմնակալ ներկայացնել նախաքննական մարմնի մոտեցումը երկու միանման դեպքերին: Ի վերջո, արդարադատության համար պետք է որ նշանակություն չունենա, թե ով է նստած եղել մեքենայի ղեկին:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ pastinfo.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728