Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը միկրոավտոբուսներից «մաքրելու» համար ամիսներ առաջ մեր հանրապետություն հարյուրավոր ավտոբուսներ ներկրվեցին, որոնք, սակայն, այսօր պարապուրդի են մատնված: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ ներկրված 80 ավտոբուս երթուղի դուրս չի գալիս` վարորդ չունենալու պատճառով:
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ ավտոբուսների համար վարորդ չի գտնվում եւ որ ընկերություններին են պատկանում այդ ավտոբուսները:
Ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից հայտնեցին. «Նշված ավտոբուսները պատկանում են «Երեւանի ավտոբուս» եւ «Ավտոբուս» ՓԲ ընկերություններին, իսկ վարորդների պակասի խնդիր կա նաեւ Երեւանի ներքաղաքային երթուղիներ սպասարկող առանձին մասնավոր կազմակերպություններում։ Վարորդների հավաքագրման նպատակով պարբերաբար տրվում են հայտարարություններ զանգվածային լրատվամիջոցներով»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ