Այսօր ժամը 16.07-ի սահմաններում Կապանում երկրաշարժի ուժեղ ցնցում է զգացվել: Ինչպես տեղեկացանք սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ից՝ երկրաշարժը գրանցվել է ժամը 16.06 րոպեին, էպիկենտրոնը գտնվում է Բաքվից 86 կմ հարավ-արևելք, որտեղ երկրաշարժի ուժգնությունը 8 բալ է կազմում, խորությունը՝ 10 կիլոմետր։
Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Սյունիքի մարզում՝ 4 բալ ուժգնությամբ։ Ցնցումը զգացվել է մարզի բոլոր տարածաշրջաններում, առավել ուժեղ ցնցումը զգացվել է հատկապես Մեղրու տարածաշրջանում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ