Aravot.am-ի հետ զրույցում արցախյան ազատամարտի մասնակից, գեղանկարիչ Ֆելիքս Բուրմանը տեղեկացրեց, որ բարբարոսաբար կոտրել են Նոր Նորքի առաջին զանգվածում տեղադրված, իր ձեռքով ու միջոցներով պատրաստված հուշակոթողը:
Ֆելիքս Բուրմանը, որն իրականում շատ զայրացած է իրականացրած վանդալիզմի պատճառով, նշեց, որ ինքը լավ տեղյակ է, թե ով է այդ բարբարոսությունն արել. «Կոտրողները այդ տարածքի բնակիչներ են, ես մի քանի անգամ տեսել եմ նրանց, որովհետեւ մի քանի անգամ կրկին փորձել են նման բան անել: Վստահ եմ, որ իրենք են, բայց ինչպես ասում են` մինչեւ ձեռքը չբռնես, չես կարող ապացուցել»:
Իսկ թե որն է եղել կատարվածի պատճառը` Ֆելիքս Բուրմանը ասաց. «Որովհետեւ անասուն են, քանի որ ձեռքներից ոչինչ չի գալիս, ուզում են ուրիշին վատություն անել»:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ կատարվածի առիթով դեռ ոստիկանություն չի դիմել ու ամոթանք տվեց հուշակոթողն ավերելու համար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ