Լրահոս
Օրվա լրահոսը

Մայդանն իմ աչքերով. byurakn.wordpress

Փետրվար 10,2014 16:43

Կիևում կյանքը հանգիստ է: Բանից անտեղյակ մարդը որևէ արտառոց երևույթ չի էլ նկատի, մտքով չի անցնի, որ Կիևի կենտրոնում անհանգիստ վիճակ է: Բայց տեղացին, բնականաբար, բանից անտեղյակ չէ, իսկ տուրիստն անպայման կգնա Կիևի տեսարժան վայրերից մեկն ու կհայտնաբերի, որ քաղաքի կենտրոնը բնավ այնպիսին չէ, ինչպիսին տեսել է տուրիստական ուղեցույցների գունավոր նկարներում:

Էդպես մի տրոլեյբուս մեզ իջեցրեց ուղիղ Մայդանի մոտ: Լրագրող մայրս, որը հետս եկել էր ինձ աչքի տակ պահելու համար, որ հանկարծ Մայդանի կողմերում չհայտնվեմ, ինքն առաջարկեց մտնել ու տեսնել, թե ինչ վիճակ է այնտեղ:

Ուղիղ մուտքի մոտ Հայաստանի դրոշն էր: Մի մարդ մոտեցավ մեզ և խնդրեց փող տալ «անվտանգության» համար: Էդպես էլ չհասկացանք՝ Մայդանի ցուցարարների՞, թե՞ ոստիկանների անվտանգությունն էր նրան մտահոգում: Նրա կրծքավանդակին հեռահաղորդիչ էր ամրացված, բայց հայտնի չէր, թե դրանով ում է զեկուցում մտնող-դուրս եկողի մասին:

Մայրս ուզում էր հեռախոսով նկարել Հայաստանի դրոշը, բայց համ էլ ասաց, որ էնտեղ լուսանկարել չի կարելի: Դրա համար մոտեցավ մահակներով զինված ինչ-որ երիտասարդների, որոնք կարող էին ոստիկաններ լինել, բայց քաղաքացիական հագուստով էին և նկարելու թույլտվություն խնդրեց: Ասացին, որ կարող ենք նկարել, միայն թե մարդկանց դեմքերը չերևան:

Հետո արդեն ուշադրություն դարձրինք հրապարակի կենտրոնի հսկայական էկրանին, որից ինչ-որ տարօրինակ ինտոնացիայով մեկն էր խոսում: Թվում էր՝ այլմոլորակային է: Նրա ասածներից ոչինչ չէր հասկացվում: Երևի պետք էր լեզվակիր լինել նման անսովոր հնչողությամբ ուկրաիներենից գլուխ հանելու համար:

5

Մարիխուանայի հոտ փչեց: Հրապարակի կենտրոնում մի մեծ սյուն էր ցցված, որի վրա Եվրոմիության տարբեր երկրների դրոշներ էին ամրացված: Լիքը աղբ ու անվադողեր կային: Իրար կողք մի քանի միանման վրան էր խփված, որոնց տակ հաստատ բազմահազարներ տեղ չէին անի: Հետո պիտի հասկանայինք, որ իսկապես այնտեղ տասնյակ հազարներով էին մարդիկ, միայն թե Անկախության հրապարակից դուրս: Տարածքով շրջում էին դեմքներին դիմակներ քաշած քաղաքացիական հագուստով և առանց դիմակների, բայց կամուֆլյաժով տղամարդիկ: Անհասկանալի էր, թե ովքեր էին ոստիկանները, ովքեր՝ ցուցարարները:

6

Նյութի մանրամասները կարդացեք byurakn.wordpress-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728