Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով, եւս մեկ հոգի է կալանավորվել: Այս մասին NEWS.am-ին հայտնի դարձավ ոստիկանությունից:
Կալանավորվել է Իսրայել Սարգսյանի (Իսոյի) մտերիմներից մեկը՝ Տիգրան Ասատրյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք, զինամթերք պահելը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում