Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ղեկավարությունը դժգոհ աշխատակիցներին դեռ չի ընդունել

Փետրվար 10,2014 16:15

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցներն այս պահին ընկերության Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող գրասենյակի առաջ բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով չեղյալ հայտարարել Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի հատվածը կամ էլ ղեկավարությունից պահանջում են փոխհատուցել պարտադիրի գումարները, որպեսզի աշխատակիցը ստիպված չլինի իր գրպանից այդ գումարները տալ:

Երկաթուղու աշխատակիցներին միացել են նաեւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներից մեկը` Դավիթ Խաժակյանն ասաց, որ ակցիան նախապես ծրագրված չի եղել եւ այդ պատճառով «Դեմ եմ»-ի ոչ բոլոր անդամներն  են կարողացել գնալ սատարելու երկաթուղայիններին:

erkatuxain_01

Aravot.am-ի հարցին, թե ընկերության ղեկավարությունը որեւէ կերպ արձագանքե՞լ է աշխատակիցների բողոքներին եւ ի՞նչ է մտադիր անել, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դավթյանը պատասխանեց, որ դեռեւս հանդիպում տեղի չի ունեցել ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ, ուստի ոչինչ ասել չեն կարող:

erkatuxain_02

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728