Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1.100 դրամանոց գրիչներ՝ ՊԵԿ-ի ներքին օգտագործման համար. hetq.am

Փետրվար 10,2014 15:51
grich

2014թ. ավիատոմսերի համար ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ծախսել 60 մլն դրամ: ՊԵԿ-ի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը «Հետքին» տեղեկացրեց, որ նշված գումարը նախատեսված է` հաշվի առնելով նախորդ տարիներին փաստացի ծախսված գումարների համեմատական վերլուծությունը, ինչպես նաեւ այս տարվա համար նախատեսված` Մաքսային միության անդամակցության հետ կապված գործուղումների ծախսերը:

Պետական եկամուտների կոմիտեի գնումների պլանով այս տարի նախատեսվել է ծախսել 12 մլրդ 791 մլն 436 հազար դրամ:

2014թ. ընթացքում նախատեսված է գնել 29.000 դրամ արժողությամբ 12 հատ գելային գրիչ, 1.100 դրամանոց՝ 80 հատ եւ 37.5 դրամանոց՝ 400 հատ գրիչ: 29.000 դրամանոց գրիչները նախատեսված են արարողակարգային միջոցառումների ընթացքում բարձրաստիճան արտասահմանյան հյուրերին, պաշտոնական պատվիրակությունների անդամներին այլ հուշանվերների եւ տպագիր նյութերի հետ միասին նվիրելու նպատակով, իսկ 1.100 դրամ արժողությամբ գրիչները կոմիտեի ներքին օգտագործման համար են:

Գրիշա Բալասանյան

Նյութի մանրամասները կարդացեք hetq.am -ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728