Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շարժումները միավորում են գաղափարները ու Մայդանում գաղափարը ազատությունն է»

Փետրվար 10,2014 15:45

Այսօր «Հայելի» ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադարձան Մերկելի կոչին, Ուկրաինայի դեպքերի զարգացումներին, օլիմպիադային:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Մերկելի կոչն առաջին հայտարարությունը չէր Թուրքիայի համար ու այն ինչ-որ տեղ արտահայտում է նաեւ Եվրոպայի կարծիքը, քանի որ Եվրոպան արդեն հոգնել է. «Թուրքիայի համար արդեն խնդիր է դարձել 15 թվականին տեղի ունեցած ցեղասպանության հարցը»:

Անուշ Սեդրակյանն էլ գտնում է, որ բազմամշակութային Եվրոպան պարտվել է ու նրա վարած բազմամշակութային քաղաքականությունն այլեւս չի աշխատում եւ Գերմանիան այլեւս չի կարողանում հեգեմոն դեր զբաղեցնել: «Ռուսաստանի եւ Թուրքիայի ջերմացնող հարաբերությունների ֆոնին էլ այդ հայտարարությունը անջրպետ է դնում, քանի որ Թուրքիան ինչքան որ հոգնել է Ռուսաստանից, նույնքան էլ հոգնել է Գերմանիայից»,-ավելացրեց Անուշ Սեդրակյանը:

Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ «Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո տեղաշարժ չլինելու պարագայում, այս հարցի հետ կապված էլ կտրուկ փոփոխություններ լինել չեն կարող»:

Ուկրաինայի հետ կապված էլ` Անուշ Սեդրակյանն ասաց, որ Մայդանը թեւակոխել է այն փուլը, երբ երգում ու պարում են հրապարակում, բայց ակնհայտ է նաեւ այն, որ Յանուկովիչը ժամանակ է ձգում. «Ուկրաինացիները քաջատեղյակ են, որ Մայդանը ճնշելու միջոցառումներ կլինեն օլիմպիադայից հետո: Իրականում կարելի է կիսել մայդանի հոգին, իսկ այն ազատության ու անկախության հոգին է»:

Անուշ Սեդրակյանը նաեւ հավելեց, որ հայկական սինդրոմ կա. «Ասում են, թե շարժումները միավորում են լիդերները, բայց ես կարծում եմ, որ շարժումները միավորում են գաղափարները ու այնտեղ գաղափարը ազատությունն է ու միավորիչ է: Ֆիքսացիա կա, թե որեւէ համագործակցություն հնարավոր չէ այն համակարգի հետ, որը մոսկովյան է կոչվում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728