Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաիրիտը՝ փողեր լվանալու միջոց». Նոր ակցիա. «Ա1+»

Փետրվար 10,2014 15:36

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փետրվարի 12-ին պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը, մինչ այս պահը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման եւ աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացվել։

Ինքնաբուխ ակցիային Արտաշես Ավետիսյանը կոչ է անում միանալ նաեւ այն մարդկանց, ում մտահոգում է «Նաիրիտ»-ի 2437 աշխատակիցների ճակատագիրը։
Հիշեցնենք, որ «Նաիրիտը» 2010 թ-ից արտադրանք չի տալիս։ Իսկ աշխատակիցներն էլ աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։
«2010 թ. մայիսի 4-ին Չինաստանում բացվեց «Շանսի-Նաիրիտ»-ը, հայկական կողմի 40 տոկոս մասնաբաժնով, որտեղ բացման արարողությանը ներկա էր Սերժ Սարգսյանը: 2013 թ. դրությամբ «Շանսի-Նաիրիտ»-ը արտադրում է 40 մլն դոլարի քլորոպրենային կաուչուկ, և դա՝ ընդամենը 9 ամսվա ընթացքում: Ստացվում է՝ հայկական կողմի մասնաբաժինը 16 000 000 մլն դոլար է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728