ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն միասեռ ամուսնություններն օրինական են ճանաչվելու նույնիսկ այն նահանգներում, որտեղ նման ամուսնություններն անօրինական են համարվում:
ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն ասել է, որ երկուշաբթի օրը ինքը նախատեսում է պաշտոնապես հրահանգել նախարարության բոլոր աշխատողներին ամբողջությամբ ընդունել գրանցված միասեռ ամուսնությունները և նման զույգերին տրամադրել լիարժեք աջակցություն՝ օրենքի պահանջներին համապատասխան:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանն անցյալ տարի հակասահմանադրական էր ճանաչել «Ամուսնության պաշտպանության մասին» դաշնային օրենքը, որի համաձայն ամուսնությունը սահմանվում էր որպես միայն տղամարդու և կնոջ միջև ստեղծված միություն:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում