Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հագուստով օպերը հայհոյել է ՀԱԿ ակտիվիստին

Փետրվար 10,2014 14:49

Քաղաքացիական հագուստով ոստիկանը երեկ գիշեր Մաշտոցի պողոտայում ակցիայի ժամանակ հայհոյել է ՀԱԿ ակտիվիստ Թաթուլ Սարոյանին (լուսանկարում):

Ակտիվիստի պատմելով, երբ ոստիկանները, իրենց քաշքշելով, մեքենա են նստեցրել, քաղաքացիական հագուստով օպերներից մեկ նույնպես միջամտել է ու առանց պատճառի իրեն քաշքշել ու հայհոյել է:

Նրա պատմելով, ոստիկանության աշխատակիցները ապօրինաբար իրենց գաղտնալսել են, հետեւել, ըստ նրա, այլ կերպ հնարավոր չէր իմանալ իրենց ակցիայի մասին. «Գաղտնալսել են, որովհետեւ 15 րոպե առաջ որոշված ակցիա էր, բայց ոստիկաններն արդեն գիտեին: Այս իշխանություններն այնքան վախեցած են, որ մի քանի գումարտակ էին նախապատրաստել եւ մեր ակցիան, դեռ չսկսած, կանխեցին»:

Թաթուլ Սարոյանի խոսքով, տարածքում աշխատել են նաեւ քաղաքացիական հագուստով օպերներ: Նա ասաց նաեւ, որ իրենցից վերցրել են իրազեկող բոլոր թռուցիկները, իսկ ոստիկանություն են տարել առանց պատճառաբանելու. «Ես չեմ էլ հասցրել ինչ-որ բան անել, փողոցից բռնել, տարել են: Իրենց խնդիրն էր Երեւանի փողոցներում մինչեւ մարտի մեկը ոչինչ չփակցվի, առեւանգեցին մեր գույքը` թռուցիկներն ու տարան»:

Հիշեցնենք, որ երեկ, 02:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք են տարվել ՀԱԿ 10 ակտիվիստներ` քաղաքում «Մարտի 1-ի» հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելու ու «Սերժիկ, պետական դավաճան» կարգախոսով ակցիա անցկացնելու համար: Ակտիվիստները փորձել են փողոցներում նաեւ Սերժ Սարգսյանի նկարով և այդ «Սերժիկ, պետական դավաճան» գրությամբ գրաֆիտիներ պատկերել:

Ոստիկանությունից պարզաբանում են, որ ակտիվիստներին ոստիկանություն են տարել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172. 2 հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար (փողոցները, մայթերը, հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը):

Ինչ վերաբերում է ակտիվիստներին գաղտնալսելուն, ակցիային նախապես տեղյակ լինելուն, քաշքշոցին, ոստիկանությունից հերքում են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728