Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը «կողմ» է քվեարկել պարտադիր կուտակայինին, բայց «դեմ» է դրան

Փետրվար 10,2014 14:20

ՕԵԿ-ական պատգամավորը չի կարող մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումը`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Բայց հնարավոր է համարում, որ ՍԴ-ն վերջնարդյունքում այն հակասահմանադրական ճանաչի: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում, սակայն, պատգամավորը իր կարծիքը բարձրաձայնեց՝ իբրեւ սահմանադրական նորմեր իրականացնող. «Այստեղ մենք զուտ իրավական առումով ունենք խնդիրներ, որոնք հաշվի առնելով ՍԴ-ն կասեցրեց օրենքը, մարտի քսանութը սարերի ետևում չէ, կտեսնենք: Օրինակ՝ իրավական կարգավորման խնդիր ունենք երաշխիքի հարցում, առավել ևս, մեր քաղաքացիներն արդարացի օրինակն են բերում, թե ինչ տեղի ունեցավ 1990-ականներին: Իմ պատկերացումներով, մենք այսօր լուրջ և խորքային պետք է քննարկենք այդ օրենքը, մենք ավելի պետք է հստակեցնենք մեր մոտեցումները: Չգիտեմ, ինչքանով էր ճիշտ սկսել հինգ տոկոսից, չսկսել երկու տոկոսից: Մենք զրկում ենք քաղաքացիներին սեփականության իրավունքից: Երաշխիքներ պետք է լինեն, մի խոսքով շատ խնդիրներ կան»:

Ի դեպ, Հովհաննես Մարգարյանն այն պատգամավորներից է, ով կողմ է քվեարկել նախագծին:

Բանախոսը նկատեց նաեւ, որ թեեւ 2004-ից մի շարք փոփոխություններ են կատարվել, բայց կիրառության մեջ օրենքը տարբեր խնդիրներ է առաջացնում. «Լրացուցիչ պետք է ամրագրենք երաշխիքներ, այո, իրավական երաշխիքները բավարար չեն: Տարաբնույթ կարծիքներ են հնչում տարբեր գերատեսչություններից, բայց մի բան պարզ է, որ չվճարված գումարի դիմաց որևէ մեկին չեն տուգանելու»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին պատգամավորը նկատեց, որ վստահության պակաս ցանկացած իշխանության նկատմամբ ժողովրդի մոտ եղել է, բայց դա չի նշանակում, որ մենք հետեւողականություն չպետք է ցուցաբերենք հույսն ու հավատն ավելացնելու համար: «Ոչ թե կենցաղային վստահության խնդիր է, այլ սա ավելի խորն է գնացել: ԽՍՀՄ ավանդների խաբված լինելը կապված էր այդ իշխանության հետ, իսկ անկախ Հայաստանում իրավահաջորդ չկար, որ տեր կանգնի այդ պարտքերին: Հիմա կա՞ այդ վստահությունը, որ կիրառվում է: Իրավահաջորդը, այո չկա, բայց պայքարի ժամանակ մենք որոշակի հավատ արթնացրեցինք հասարակության մեջ եւ բյուջեով ամրագրվեց, որ Հայաստանն ընդունում է դա իբրեւ պետական պարտք եւ վերադարձի գործընթաց է սկսվել: ԽՍՀՄ ավանդները պարտադիր չէին, սա պարտադիր է, այստեղ ավելի շատ պետք է լինեն երաշխիքները: Քառասուն տարի հետո ես չգիտեմ ինչ իրավական կարգավիճակ կունենա իմ երկիրը, լրացուցիչ երաշխիքներ են պետք»,- եզրափակեց ՕԵԿ-ական պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728