Aravot.am-ը պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանից, որը Հայաստանում ցողունային բջիջների ակտիվացման կամ բջիջների պատվաստման եղանակով հիվանդության կամ վնասվածքի վերականգնման մեթոդ է ներդրել, որպես մասնագետ հետաքրքրվեց, թե ՀՀ նախագահն ինչպե՞ս է «երիտասարդացել» եւ արդյոք նույն մեթոդի մասին է խոսքը, որը նաեւ եկել է Հայաստան:
Բժիշկ Ստամբոլցյանի խոսքերով, ռեգեներատիվ բժշկությունը շատ լայն հասկացողություն է եւ այն վերաբերում է բժշկության բոլոր ճյուղերին. «Մենք խոսում ենք հատուկ, պլաստիկ վիրաբուժությունում օգտագործվող, ճարպի մեջ գտնվող մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործման մասին»: Իսկ թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Կորեայի կլինիկաներից մեկում ինչպիսի՞ վիրահատության է ենթարկվել, պարոն Ստամբոլցյանն ասաց, որ չի կարող ասել, քանի որ տեղյակ չէ եւ դրա մասնագետը չէ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ