Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. «Սահմանի բացումը արեւմուտքն առաջադրում է մեր խաթրն առնելու համար»

Փետրվար 10,2014 13:32

Այսօր քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայոց ցեղասպանության թեմայով՝ կարծիք հայտնեց, որ ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ մենք դեռ շատ գործ ունենք անելու, բացի այն, որ այդ թեման շատ ենք շոշափում. «Հարցը քաղաքականացված է միջազգային չափանիշներով ու այն մեզ ավելի է պարտավորեցնում»:

Ալեքսանդր Մանասյանի ձեւակերպմամբ. «Օբաման կանգ առավ եղեռն բառի վրա: Բայց սա լավ առիթ է, որ եղեռնը շրջանառության մեջ դնեինք ու ցեղասպանություն բառն ունենար իր հոմանիշն, այնպես, ինչպես հրեաների մոտ է: Մենք կարող ենք դա անել, որովհետեւ ոչ մի ժողովուրդ սեփական հայրենիքում չի ցեղասպանվել ու փոխանակ շատ խնդրեինք Օբամային, փոխարենը պետք է շրջանառության մեջ դնենք նրա արտաբերած բառը»:

Ալեքսանդր Մանասյանը գտնում է`Եվրոպան վախենում է, որ ցեղասպանության հանցագործությունը չընդունած մի հանցագործ այդ վարք ու բարքով կմտնի Եվրոպա, մյուս կողմից` նա զգուշանում է Թուրքիայի ընտանիքի անդամ դառնալու հեռանկարից: Եվրոպան նաեւ հույս է փայփայում, թե այսպիսի հետաձգումների պատճառով Թուրքիան ի վերջո կընդունի այն:

Ըստ Ալեքսանդր Մանասյանի`ցեղասպանության խնդիրը մի բանալի եւս ունի` «Այն Օսմանյան կայսրության հետ կապելն է: Բոլորը պնդում են, որ Թուրքիան ընդունի այն: Մենք պետք է ցույց տանք, որ ցեղասպանությունը եղել է ոչ միայն 15 թվականին, այլ ցույց տանք նաեւ այն, որ գործընթաց է եղել եւ շարունակվել ու շարունակվում է առ այսօր: Եթե Թուրքիայում ընդունի ցեղասպանությունը, ապա թուրքն ինչ-որ իմաստով հոգեպես պետք է փոխվի, չնայած հաշվի առնելով, թե ինչպիսի քաղաքականություն են նրանք վարում այսօր` դժվար թե այդպես լինի»:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` Ալեքսանդր Մանասյանը նշեց. «Սահմանի բացումը արեւմուտքն առաջադրում է մեր խաթրն առնելու համար: Ես այն տեսակետի կողմնակիցն եմ, որ սահմանի բացումը թուրքական տեսակետում ոչինչ չի փոխի: Սահմանի բացումը, որի դիմաց պահանջում են հողերի զիջում` համարժեք չեն»:

Ալեքսանդր Մանասյանը նաեւ հավելեց, քանի որ մոտենում է ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը, պարզ է, որ Միացյալ նահանգներն ինչ-որ բան պետք է ասի այդ առիթով, իսկ մենք` այն պետք է դարձնենք հոլոքոստի նման մի բան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728