Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ական պատգամավորը վստահ է`ՌԴ-ում հայ միգրանտներին մեղմ կվերաբերվեն (Տեսանյութ)

Փետրվար 10,2014 13:28

«Ավելի քան վստահ եմ, որ բացառություններ եւ վերապահում կլինեն»,- այսօր «Ազդակ» ակումբում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` նկատի ունենալով ՌԴ նոր օրենքը`միգրանտներին վերաբերող: Այս հարցով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն արդեն դիմել է ռուսաստանցի իր գործընկերոջը, շաբաթ օրն էլ ՕԵԿ-ում քննարկումներ են անցկացվել:

ՕԵԿ-ականները պատկերացնում են, որ հարցը պետք է լուծվի համատեղ հանձնաժողովի ջանքերով, որում ներգրավված կլինեն թե գործադիր, թե օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:

Բացառությունների մասով ՕԵԿ-ական պատգամավորի վստահությունը բխում է նրանից, որ Մաքսային միության փաստաթղթերում, օրինակ, նախատեսված են ադամանդի արտահանման եւ ներմուծման մասով բացառություններ: Պատգամավորը նկատում է, որ նմանատիպ իրավիճակներում, միջազգային պրակտիկայում գերակա en միջպետական պայմանագրերը եւ եթե միջպետական պայմանագիր լինի, ապա այդ հարցերը կլուծվեն:

Նկատենք, որ մայիսին արդեն Հայաստանը ՌԴ-ի հետ նախատեսում է միջպետական պայմանագրեր կնքել` ՄՄ-ին անդամակցելու մասին: Պատգամավորը չի բացառում, որ աշխատանքային խումբը հասնի նրան, որ մինչեւ մայիս ՌԴ-ի կողմից ՄՄ-ի հետ սերտորեն համագործակցող երկրների քաղաքացիների նկատմամբ բացառություններ կիրառվեն միգրացիոն քաղաքականության մեջ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728