Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական մեկնարկի կելնի կոտրված ոտքով

Փետրվար 10,2014 13:23

Օլիմպիական խաղերին մասնակցելը յուրաքանչյուր մարզիկի կյանքի երազանքն է, ու դրա համար մարզիկները գնում են ցանկացած զոհողության:

Լեհ դահուկավազորդուհի Յուստինա Կովալչիկը բացառություն չէ: Նա, չնայած ոտնաթաթի բազմաշերտ կոտրվածքին, որոշել է Սոչիում շարունակել մասնակցել մրցումներին: Կովալչիկը Facebook-ի իր էջում տեղադրել է ոտնաթաթի ռենտգենյան լուսանկարը եւ մակագրել. «…Ողջույն փորձագետներին: Հանգիստ եղեք: Շարունակելու եմ վազել»:

Դահուկորդուհին ոտքը վնասել էր դեռ Իտալիայի Սանտա-Կատերինայում մարզումների ժամանակ: Սակայն դա նրան չխանգարեց սկիաթլոնում եզրագիծը հատել վեցերորդը: Մարզուհին պատրաստվում է հինգշաբթի օրը մեկնարկի ելնել նաեւ 10 կմ դասական ոճով մրցատարածությունում:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

  Լուսանկարը՝ Global Look Pressի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728