Խարկով-Ստամբուլ չվերթի ինքնաթիռը առգրավելու փորձ արած ուկրաինացի Արտյոմ Կոզլովը «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության Խարկովի մարզային խորհրդի պատգամավոր Իվան Վարչենկոյի անձնական կայքը ստեղծողն ու կառավարողն էր: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ծանոթ ենք անցած տարվա կեսերից: Նա առաջարկեց ինձ համար կայք ստեղծել: Ու դրանից հետո կամավոր սկզբունքով զբաղվում էր նրա ադմինիստրացիայով», – ասել է Վարչենկոն՝ նշելով, որ Կոզլով «Եվրոմայդանի» ակտիվ մասնակից չէր, ոչ էլ ընդդիմադիր կեցվածք ուներ:
«Նա Մայդանում մի քանի անգամ է եղել, զուտ էքսկուրսիայի համար, բայց մայդանցի չէր: Նա [«Բատկիվշչինա»] կուսակցության անդամ չէր: Ասել, թե նա ընդդիմադիր կամ «Եվրոմայդան»-ական հայացքներ ուներ, գուցե սխալ լինի: Մեր վերջին հանդիպումը օրինակ է, որ նա էկլեկտիկ հայացքներ ունի: Դա նույն օրն էր, երբ նա Ստամբուլից Սոչի էր թռել: Նա վրա ժապավեն էր փակցված՝ «Մեր նախագահ՝ Վիկտոր Յանուկովիչ – 2010»: Իմ հարցին, թե ինչի հետ է դա կապված, նա պատասխանեց. «Մեծ խնդիր կա: Պուտինը պատանդ է վերցրել մեր նախագահին, պետք է նրան օգնել»… Այս դեպքը վկայում է նրա էկլեկտիկ հայացքների մասին»:
Փետրվարի 7-ին Ուկրաինայի քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է
Կարդացեք նաև
«Պեգասուս Էյրլայնս» ավիաընկերության օդանավի անձնակազմին ստիպել, որ «Խարկով -Ստամբուլ» չվերթի ուղղությունը փոխեն դեպի Սոչի, որտեղ այդ օրը տեղի էր ունենում օլիմպիական խաղերի բացումը: Նա ասել էր, որ իր մոտ ռումբ կա, իսկ մնացած ամբողջ ժամանակը նստել էր սրահում: Ըստ Ուկրաինայի ազգային անվտանգության քննչական գլխավոր վարչության պետ Մաքսիմ Լենկոյի, տղամարդը պահանջել է «ինքնաթիռի ուղղությունը փոխել Սոչի, որտեղ, ինչպես նա է ասել, գտնվում են Պուտինն ու Յանուկովիչը, որոնց ձեռքերն արյունոտ են, ու պահանջում էր ազատել Ուկրաինայի բոլոր պատանդներին»:
Օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլում, որտեղ նրան ձերբակալել են Թուրքիայի իրավապահները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ