ИТАР-ТАСС-ի լրագրողները հետաքրքրվել են, թե Ազգային օլիմպիական կոմիտեներն ի՞նչ պարգեւավճարներ են սահմանել Սոչիի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճող մարզիկների համար:
Նրանց հաշվարկներով՝ ամենաառատաձեռներն են Ղազախստանը՝ $ 250 հազար, Լատվիան՝ 193, Իտալիան՝ 190, Բելառուսը՝ 150, Էստոնիան՝ 138, Ուկրաինան՝ 125: Ռուսաստանցի օլիմպիական չեմպիոնները կհարստանան 4 միլիոն ռուբլով ($113,2 հազար):
Հիշեցնենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ դեռեւս Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ չեմպիոնին խոստացված $ 1 միլիոնին համարժեք դրամական մրցանակը մնում է ուժի մեջ եւ տարածվում է նաեւ Սոչիի օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակիցների վրա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ skisport.ru-ի