Լրահոս
Օրվա լրահոսը

Գրագողության դրսևորումները հայաստանյան ինտերնետային դաշտում

Փետրվար 10,2014 11:26

Վերջին ժամանակներում համացանցի կարևորության հետ մեկտեղ ի հայտ եկավ նաև գրագողության հարցը նույն հարթակում: Համացանցի տարածումը, համացանցից օգտվողների և լրատվություն տարածող կայքերի թվի կտրուկ աճը բերեց նրան, որ յուրաքանչյուր օգտատեր զգաց տեղեկատվություն տարածելու հզոր հնարավորությունը; Սա լավ փոփոխություն էր, սակայն սկսվեցին գրագողությունները և սա դարձավ համացանցի կարևորագույն խնդիրներից մեկը:

Խմբագրիներն ամեն օր դժգոհում են, որ իրենց կայքի կամ թերթի հեղինակային նյութերը, լուսանկարները, տեսանյութերը հայտնվում են այլ լրատվամիջոցներում` հիմնականում առանց հեղինակի և լրատվական միջոցի անվան հիշատակման, հղման: Այսպես ` հոդվածները մի հրատարակությունից հայտնվում են մյուսում: Գողացված նյութի անօրինական տեղաշարժերի արդյունքում հաճախ անհնար է դառնում սկզբնաղբյուրը գտնելը:

 Գրագողությունն ուրիշի ստեղծագործությունը որպես սեփական ներկայացնել է կամ ուրիշի ստեղծագործության անօրինական հրապարակումը քո անվամբ, այլ կերպ` հեղինակային յուրացումը: Այն ծագել է plagium բառից, որ նախնական նշանակությամբ ուրիշի ստրուկների առևանգումն ու վաճառքն էր, իսկ իրավական իմաստով` ուրիշի ստեղծագործության կամ դրա մի մասի անօրինական հրապարակումը սեփական անվամբ:

Այս տհաճ երևույթը առկա է հատկապես լրատվական կայքերում, որտեղ պարբերաբար հանդիպում են նույն տեքստերը:

Վերջիններս վերցնելով նյութը , շատ հաճախ ապատեղեկատվությունը, տեղադրում են իրենց կայքերում և ներկայացնում իբրև սեփական աշխատանք:

Ինտերնետում գրագողությունը վերահսկելը ավելի բարդ է, քան տպագիր մամուլում կամ հեռուստաընկերություններում: Հեղինակը կարող է երբեք չիմանալ, որ իր աշխատանքը որևէ մեկը գողացել է: Եվ այս դեպքում դժվար է պարզել, թե ով է նյութի իրական հեղինակը:

Հեղինակային իրավունքը որոշակի ժամանակաշրջանով բացառիկ իրավունք է վերապահում աշխատանքի հեղինակին` ներառյալ դրա հրատարակումը, տարածումը: Հեղինակային իրավունքը վերաբերում է ցանկացած գաղափարի կամ տեղեկության: Միջազգայնորեն ընդունված օրենքներով հեղինակային իրավունքն ուժի մեջ է հեղինակի մահից 50-100 տարվա ընթացքում կամ ավելի կարճ ժամանակաշրջանում անանուն հեղինակի համար:

Հայաստանում կա « Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքը, որը չի գործում: ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն` հեղինակային և հարակից իրավունքները խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ`առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ստեղծագործության , նյութի օգտագործումը անօրինական է, եթե նախապես ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի իրավատիրոջ թույլտվությունը; Անձը, որը չի կատարում սույն օրենքի պահանջները, համարվում է հեղինակային իրավունքը խախտող և ենթարկվում է պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

Գրագողության հետ բախված հեղինակները պետք է իմանան, որ Google որոնման համակարգի արգորիթմները աշխատում են Panda Update ծրագրով` իջեցնելով այն վեբ կայքի վարկանիշը, որը հաճախ է այս կամ այն կայքից պատճեն անում: Google-ը ճանաչում է բնօրինակ նյութը, քանի որ ալգորիթմները կարող են որոշել, թե հոդվածներից որ մեկն է առաջինը հրապարակվել ` առանձնացնելով բնօրինակը մյուսներից: Google-ը դա ճանաչում է որպես գրագողություն և տալիս վատ գնահատական:

Վերջում մի հետաքրքիր փաստի հիշատակում. «The Washington Post» թերթի խմբագրությունը աշխատանքից հեռացրել է երկար տարիների փորձ ունեցող իր լրագրողներից մեկին այն բանից հետո, երբ խմբագիրները պարզել են, որ լրագրողի վերջին երկու հոդվածների հիմնական մասը առանց հղումների վերցված է ուրիշ թերթից: Իսկ հաջորդ օրը թերթը խմբագրի սյունյակում ներողություն է խնդրել ընթերցողներից:

Ռուզան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728