Ըստ «Ազատություն» ռադիոկայան – ի, Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելիս անցած գիշեր բերման են ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) 9 ակտիվիստներ։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բերման ենթարկված Արեգ Գևորգյանի քույրը՝ Անի Գևորգյանը, երիտասարդ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք, որտեղ ասել են, թե նրանց նկատմամբ կիրառվում է վարչական ձերբակալություն՝ այն դեպքում, երբ երիտասարդները նույնիսկ չէին էլ հասցրել որևէ բան փակցնել կամ որևէ կոնկրետ գործողություն անել իրազեկման հետ կապված։
Ոստիկանության բաժանմունք ակտիվիստների բերման ենթարկվելը գրանցվել է ժամը 2:20, դրանից ուղիղ երեք ժամ հետո՝ 5:20, նրանք ազատ են արձակվել, ասաց Գևորգյանը։
Կարլեն Ասլանյան
Ուրեմն, սիրելի ակտիվիստներ, փնտրեք ձեր միջի դավաճանին:Ի՞նչ է նշանակում՝ ոչինչ չնախաձեռնելով՝ ձերբակալվեցին: